Դուք անպայման պատրաստեք Սնկով բեֆստրոգանով, մինչ փորձագետները վիճում են, թե ով, երբ և որտեղ է իրականում հորինել բեֆստրոգանովը )
Մենք հաստատ գիտենք 2 փաստ: Առաջինը` հայտնի ուտեստը ներառված է համարյա բոլոր եվրոպական բարձրակարգ ռեստորանների ցանկում: Երկրորդը` սիրող խոհարարներից շատ քչերը չեն պատրաստել այս ուտեստն իրենց խոհանոցում:
Պարզ, ախորժելի, բայց զարմանալիորեն հավասարակշռված բեֆստրոգանովը կատարյալ է ճաշի կամ ընթրիքի համար: Այն լավ համադրվում է բրնձի, հնդկաձավարի, փափուկ կարտոֆիլի պյուրեով կամ խրթխրթան կարտոֆիլով կարկանդակի հետ:

Սնկով բեֆստրոգանով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի փափկամիս 500 գ
_Շամպինիոն 200 գ
_Սոխ 1 հատ
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ
_Տավարի արգանակ 200 մլ
_Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ
_Աղ` ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի


Սնկով բեֆստրոգանով. Պատրաստման եղանակը
_Միսը լավ ծեծել մուրճով և կտրել բարակ շերտերով: Տաքացրեք յուղը հաստ հատակով կաթսայի մեջ, միսը թեթևակի շագանակագույն դառնալուց հետո հանել կաթսայից և մի կողմ դնել:
_Կտրել սունկը, տապակել թավայի մեջ 3 րոպե: Մանր կտրատած սոխ ավելացնել, եփել 5 րոպե:
_Արգանակը լցնել այն կաթսայի մեջ, որտեղ միսը տապակվել է:
_Դնել կրակին, եռացնել: Միսը և սոխը սնկի հետ վերադարձնել կաթսայի մեջ, ավելացնել համեմունքներ, ալյուր և շոգեխաշել այնքան ժամանակ, մինչև որ միսը փափկի՝ մոտ 10 րոպե:
_Պատրաստ լինելուց 2 րոպե առաջ ավելացնել թթվասերը: Անջատել կրակը, թողնել կերակուրը կափարիչի տակ, որպեսզի ևս մի քանի րոպե եփվի:

Ցանկության դեպքում կարող եք ավելի շատ համեմունքներ ավելացնել բեֆստրոգանովին: Համն ավելի ինքնատիպ կդառնա:

Սնկով բեֆստրոգանովը պատրաստ է:
Փորձեք և կիսվեք ձեր տպավորություններով ձեր ընկերների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համով խաշլամա







