Սնկով լոբապուր. Իտալական համեղ կերակուրը կտաքացնի ձեզ ու եռանդ կտա ողջ օրվա համար

Սնկով լոբապուր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ցուրտ եղանակին հիանալի գաղափար է տաք Սնկով լոբապուր պատրաստելն ու դրանով ընտանիքին կերակրելը:

Սնկով և լոբով, հարուստ համով ապուրը պատրաստվում է արագ և հեշտությամբ և շատ հագեցնող ու էներգետիկ առումով գոհացուցիչ է:

Սնկով լոբապուր

Սնկով լոբապուր. Բաղադրիչները

_ Ձիթապտղի յուղ — 3-4 ճաշի գդալ

_ Դափնու տերև — 1 հատ

_ Չիլի պղպեղ (եթե մեծ է — 1/3 մաս) — 1 հատ

_ Սխտոր — 4 պճեղ

_ Սունկ — 400 գ

_ Լոբի — 400 գ

_ Մաղադանոս (ըստ ճաշակի)

_ Աղ, աղացած սև պղպեղ

_ Ջուր — 2 լ

 

Սունկը կարագով

Սնկով լոբապուր. Պատրաստման եղանակը

_ Լոբին նախապես թրջել (կարող եք թողնել ողջ գիշեր), եռացնել երկու լիտր ջրի մեջ, ջրի մեջ ավելացնել դափնու տերև, վերջում աղ անել։

_ Լոբու կեսը հանել, բլենդերով խյուս անել և նորից լցնել արգանակով կաթսայի մեջ։

_Տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, մեջը տապակել դանակի հարթ կողմով տրորված երկու պճեղ սխտոր, չիլի պղպեղ։

_ Տապակելուց և ոսկեգույն երանգ ստանալուց հետո հանել թավայից և դեն նետել, սխտորն ու պղպեղն արդեն իրենց համն են տվել ձեթին, և դրանք մեզ այլևս պետք չեն լինի։

_ Մաքրված, լվացված և մանրացրած սունկը տապակել յուղի մեջ մինչև համեղ դարչնագույն կեղևը, աղ անել

_Կաթսայի մեջ ավելացնել սունկը։

_Ամեն ինչ միասին եռացնել ևս 10 րոպե։

_Վերջում ավելացնել թարմ կտրատած մաղադանոսը, մանր կտրատած սխտորը և թարմ աղացած սև պղպեղը։

_Անջատել կրակը և թող ապուրը թրմվի տասը րոպե։

Մատուցել սխտորով չորահացերի հետ:

 

Սնկով լոբապուր

Եթե ​​ձեր ապուրի համար ավելի բաց գույնի արգանակ եք ուզում, ապուրը եփեք սպիտակ լոբով:
Կարմիր լոբու դեպքում, եռացնելուց հետո առաջին ջուրը քամել, հետո լոբին լցնել 2 լիտր եռման ջրի մեջ և եփել ըստ բաղադրատոմսի։
Երկրորդ օրը ապուրն էլ ավելի համեղ է լինում )

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք