Սնկով լցոնած կարտոֆիլ. Շատ գոհացուցիչ և մատչելի ուտեստ է ստացվում, քանի որ սունկը լավ է համադրվում կարտոֆիլի հետ:
Սնկով լցոնած կարտոֆիլի պատրաստման եղանակը շատ պարզ և արագ է, իսկ հետո ուտելը մեծագույն հաճույք է: Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել այս ուտեստը, այն ձեզ հաստատ դուր կգա:

Սնկով լցոնած Կարտոֆիլ. Բաղադրությունը
_1 կգ կարտոֆիլ
_250-300 գրամ շամպինիոններ
_2 գլուխ սոխ
_40 գրամ կարագ
_150 գրամ կոշտ պանիր
Սնկով լցոնած Կարտոֆիլ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Կտրատել և տապակել սունկը և սոխը:
_Խաշել կարտոֆիլն առանց կճպելու, մինչև կիսաեփ լինի:
_Այնուհետև կարտոֆիլը մեջտեղից, երկայնքով կտրեք 2 մասի:
_Հեռացրեք միջուկի կեսը գդալով:
_Գդալով հանված կարտոֆիլը մանր կտրատել, և խառնել տապակած սնկի հետ:
_Կարտոֆիլի նավակները լցնել արդյունքում ստացված լցոնով, որին ձեր ցանկությամբ կարող եք ավելացնել կանաչեղեն կամ սխտոր:
_Վերևի մասում քերեք կոշտ պանիր:
_Թխել 180ºС ջերմաստիճանով տաքացված ջեռոցում, մինչև ամբողջությամբ եփվի:
_Նույն սկզբունքով դուք կարող եք կարտոֆիլը լցոնել աղացած մսով, ձկով և այլն:
_Փորձեք այս բուրավետ և համեղ տաք ուտեստը, այն իդեալական կստացվի ձեր խոհանոցում:
Եթե սունկ շատ եք սիրում, ապա ձեզ անպայման դուր կգա, սնկով չքնաղ ուտեստի, դասական ժուլիենի այս բաղադրատոմսը
Ժուլիեն Սնկով և Հավի Մսով — Դասական Սնկով Ժուլիենի Բաղադրատոմս
Բարի ախորժակ և լավ տրամադրություն բոլորիդ:








