Սնկով լցոնած կոտլետներ. Հյութեղ անուշաբույր տոնական ուտեստ

Սնկով լցոնած կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք Սնկով լցոնած կոտլետներ, արագ եփվող մսային ուտեստ, որը կարելի է պատրաստել ինչպես ընտանեկան ընթրիքի, այնպես էլ տոնական սեղանի համար։

Սնկով լցոնած կոտլետներ

Սնկով լցոնած կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի աղացած միս 600 գր

_Սոխ 0,5 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Պաքսիմատ 4 ճաշի գդալ

_Բուսական յուղ 1 թեյի գդալ

_Աղ 1 պտղունց

_Աղացած սև պղպեղ 1 պտղունց

Լցոնի համար

_Սունկ 200 գր

_Սոխ 0,5 հատ

_Պանիր 50 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ

Սնկով լցոնած կոտլետներ

Սնկով լցոնած կոտլետներ

Սնկով լցոնած կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Սոխը մաքրել, մանր կտրատել։

_Լվանալ սունկը, չորացնել, մանր կտրատել:

_Տապակի մեջ տաքացնել ձեթը և տապակել ուժեղ կրակի վրա՝ սկզբում սոխը, ապա սունկը։

_Տապակել 5 րոպե, սունկը սոխով լցնել ամանի մեջ, թողնել մի փոքր սառչի։

_Պանիրը քերել մանր քերիչով։ Սոխով սնկերին ավելացնել պանիրը, աղն ու պղպեղը, խառնել։

_Մսով բլիթների համար սոխն ու սխտորը մանրացնել, ​​ավելացնել աղացած մսին, աղ, պղպեղ անել, խառնել:

_Լցնել պաքսիմատը, նորից խառնել։

_Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով։ Աղացած մսից ձևավորել բլիթներ, դնել տապակի վրա՝ միմյանցից փոքր հեռավորության վրա։

_Մատներով յուրաքանչյուր բլիթի մեջտեղում մի փոքրիկ փոսիկ անել։

_Յուրաքանչյուր փոսիկի մեջ լցնել սնկով լցոն։

_Տապակը դնել նախապես մինչև 200°C տաքացրած ջեռոցում 15-20 րոպե։

Պատրաստի կոտլետները դնել մատուցման ափսեի վրա, զարդարել կանաչիներով։

Սնկով լցոնած կոտլետներ

Սնկով լցոնած կոտլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ 2 համեղ տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք