Սնկով կարկանդակի այս բաղադրատոմսը ես գտել եմ շատ վաղուց:
Այդ ժամանակից ի վեր, այն դարձել է իմ փրկարարը, որն օգնում է այն պահին, երբ հյուրերը շեմին են, իսկ սառնարանը դատարկ է:

Սնկով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շերտավոր խմոր 200 գ
_Սոխ 1 հատ
_Սունկ 300 գ
_Հալած պանիր 100 գ
_Պինդ պանիր 150 գ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի


Սնկով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել, սունկը մանր շերտերով կտրատել:
_Տապակել սոխը բուսական յուղի մեջ, մինչև կեսը եփվի:
_Ավելացնել սունկ և տապակել մինչև հեղուկի գոլորշիացումը:
_Աղ և պղպեղ անել, ավելացնել քերած հալած պանիր և զանգվածը լավ խառնել մինչև հարթվի:
_Խմորը գրտնակել շերտով:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և խմորը փռել վրան, ձևավորել կողմերը:
_Այժմ տարածել միջուկը, վրան քերել կոշտ պանիր:
_Կարկանդակի եզրերին քսել հարած դեղնուց կամ ձու:
_Կարկանդակը թխել 180 աստիճանում 20-ից 30 րոպե:

Այս կարկանդակը հյութեղ է և անուշաբույր, այն մատուցվում է տաք վիճակում կամ որպես սառը խորտիկ:
Սնկերի փոխարեն կամ դրանց հետ միասին կարող եք աղացած միս օգտագործել, ավելացնել տարբեր բանջարեղենների կտորներ, հատկապես համեղ է բուլղարական պղպեղով, կանաչիներով և սխտորով:
Արագ կարկանդակը հաստատ կուրախացնի ձեր հյուրերին:
Տեսանյութ
Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիք







