Սնկով պելմենիներ պատրաստելու գաղափարը շատ դուր կգա ձեզ, քանի որ դրանք հյութալի և հագեցնող են ստացվում։ Կատարյալ է որպես ծոմ պահելու ժամանակ մսային ուտեստների այլընտրանք, իսկ սովորական օրերին՝ սննդակարգի փոփոխության համար:
Կարող եք միջուկի համար ցանկացած սունկ ընտրել: Եթե ուզում եք պելմենիներ պատրաստել ծոմից դուրս, կարող եք ջուրը փոխարինել կաթով, ինչպես նաև ձու ավելացնել թե՛ խմորին, թե՛ միջուկին։

Սնկով պելմենիներ. Բաղադրիչներ
_Ջուր 2,15լ
_Արևածաղկի ձեթ 5 ճաշի գդալ
_Ցորենի ալյուր 250 գ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Չորացրած սունկ 150 գ
_Սոխ 2 հատ
_Սև պղպեղ (աղացած)՝ 1 թեյի գդալ

Սնկով պելմենիներ. Պատրաստման եղանակը
_Սնկի վրա երեկոյան լցնել 2 լիտր ջուր։ Առավոտյան ջուրը դատարկել կաթսայի մեջ։
_Սունկը և սոխը անցկացնել մսաղացով, աղ անել խառնուրդին, ավելացնել համեմունքներ։
_Խմորը հունցել ալյուրով, 150 մլ ջրով, արևածաղկի ձեթոց և աղով։
_Խմորը կտրել կտորներով, յուրաքանչյուրը գրտնակել, շարել միջուկը և փակել սովորական պելմենիների ձևով։
_Ջուրը, որում թրջել են սունկը, եռացնել, մեջը եփել պելմենիները։

Պատրաստի պելմենիները մատուցել եփելուց հետո մնացած արգանակի կամ տապակած սոխի հետ։ Անպայման ուրախացրեք ձեր սիրելիներին այս համեղ ուտեստով և տարածեք բաղադրատոմսը սոցիալական ցանցերում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ պելմենի հեշտ տարբերակով







