Սնկով պիրոգ. Հագեցնող նրբահամ ուտեստ

Սնկով պիրոգներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով պիրոգը մեր տոնական սեղանի ավանդական ուտեստն է և մենք այն միշտ պատրաստում ենք ցանկացած տոնի համար։

Ուզում եմ ձեզ հետ կիսվել տատիկիս հաջող ու համեղ բաղադրատոմսով։

Սնկով պիրոգներ

Սնկով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 300 գր

_Կարագ 100 գր

_Մի պտղունց աղ

_Փխրեցուցիչ մեկ երրորդ թեյի գդալ

_Թթվասեր 150 գր

Միջուկի համար

_Շամպինիոններ 500 գր

_Սոխ 2 հատ

_Ձու 3 հատ

_Թթվասեր 150 գր

_Պանիր 150 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Սնկով պիրոգներ

Սնկով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել ամանի մեջ և կարագը քերել մեջը, խառնել։

_Ավելացնել աղը և փխրեցուցիչը, ցանկացած յուղայնության թթվասեր։

_Խմորը շաղախել, եթե պետք լինի՝ ավելացնել թթվասերը։ Խմորը ծածկել և 1 ժամով դնել սառնարանը։

_Սունկը կտրատել շերտերով, իսկ սոխը՝ խորանարդներով։

_Բուսական յուղը տաքացնել թավայի մեջ և տապակել սոխը մինչև կիսաթափանցիկ դառնալը, ավելացնել սունկը, խառնել և տապակել մինչև փափկի՝ մոտ 4 րոպե։

_Տեղափոխել տարայի մեջ և թողնել սառի, ավելացնել խոշոր քերիչով քերած ձուն, թթվասերը, համեմել աղով և պղպեղով, լցնել քերած պանիրը։

_Խմորը գրտնակել և դնել ջեռոցի տարայի մեջ, կողքերը ձևավորել։

Հուշում․ եթե ձևանմուշը չկպչող չէ, ապա այն ծածկեք յուղաթղթով։

_Միջուկը լցնել, պանիրը ցանել ու սեղմել միջուկի մեջ, որ չայրվի։

_Թխել 180 աստիճանով մոտ 45 րոպե։

Պիրոգը թողնել սառչի, կտրատել բաժիններով և մատուցել սեղանին։

Սնկով պիրոգներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիրոգ ֆրանսիական Քիշ լորեն

Խնդրում ենք Գնահատեք