Անչափ համեղ և շատ բուրավետ սնկով պիրոգ պատրաստելու համար մեծ ջանքեր պետք չեն։
Ամեն ինչ արվում է պարզ և արագ, ընդամենը մի քանի րոպեում։

Սնկով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
— Ալյուր 200 գր
— Սառը ջուր 3 ճաշի գդալ
— Մի պտղունց աղ
— Ձու 1 հատ
— Կարագ 50 գր
Միջուկի համար
— Ցանկացած սունկ՝ նույնիսկ պահածոյացված 1 բանկա
— Պանիր 100 գր
— Սոխ 1 հատ
— Կանաչի ըստ ճաշակի

Սնկով պիրոգ. Պատրաստման եղանակը
_Կարագը փափկեցնել սենյակային ջերմաստիճանում։
_Ձուն խառնել աղի հետ, հարել և ավելացնել կարագը, հարել մինչև հարթվի։
Հուշում. Պետք չէ հարիչ օգտագործել, խառնիչն էլ բավական է:
_Ավելացնել ջուրը, հարել։
_Ալյուրը մաղել ու լցնել զանգվածի մեջ, հունցել փափուկ խմոր:
_Խմորը սրբիչով ծածկված թողնել 15 րոպե։
_Սոխն ու սունկը խորանարդներով կտրատել, բուսայուղի մեջ տապակել ու թողնել սառչի։
_Կանաչիները մանր կտրատել, պանիրը քերել քերիչով։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը և ձևավորել կողքերը։
_Տարածել միջուկը և ցանել կանաչիները, ապա պանիրը։
_Կողքերը պետք չէ բարձրացնել:
_Թխել 220 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիրոգ ֆրանսիական Քիշ Լորեն







