Սնկով ռիզոտտո. Անուշաբույր ուտեստ սնկի սիրահարների համար

Սնկով ռիզոտտո ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով ռիզոտտոն աղվեսասունկն օգտագործելու ամենաարդյունավետ միջոցն է: Ընդամենը մի փոքր բուռը բավարար է 3-4 հոգու համար նախատեսված ռիզոտտոյի համար:

Հիմնական բանն է`չմոռանալ սնկերը տապակելիս քամել հյութը և այն լցնել ռիզոտտոյի վրա, եփելու վերջում` առավելագույն բուրմունք ստանալու համար: Իսկ տապակած սնկերն ավելացնում են ռիզոտտոյին մատուցելուց գրեթե անմիջապես առաջ:

Իհարկե, եթե ձեռքի տակ չունեք աղվեսասունկ, կամ չոր սպիտակ սունկ, ապա դրանք կարող եք հաջողությամբ փոխարինել շամպինոններով:

Սնկով ռիզոտտո

Սնկով ռիզոտտո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղ՝ ըստ ճաշակի

_Չոր սպիտակ գինի — 4 ճաշի գդալ

_Բրինձ — 300 գ

_Սոխ — 1 սոխ

_Քերած պարմեզան պանիր — 20 գ

_Թարմ աղվեսասունկ — 200 գ

_Կարագ — 50 գ + 1 թեյի գդալ

_Չոր սպիտակ սունկ — 20 գ

_Տաք հավի արգանակ — 1,5 լ

 

Սնկով ռիզոտտո

Սնկով ռիզոտտո.Պատրաստման եղանակը

_Չոր սնկերը թրջել տաք ջրում: Աղվեսասունկը լվանալ և մանր կտրատել, տապակել 1 թեյի գդալ կարագով՝ 7 րոպե, մի կողմ դնել:

_Կտրատել սոխը և տապակել սնկերից մնացած յուղի մեջ փափեն՝ թույլ չտալով, որ այրվի, 5 րոպե: Ավելացնել բրինձ և եփել, երբեմն խառնելով, 2 րոպե:

_Լցնել չոր գինին, եփել 4 րոպե: Ավելացնել չոր սնկերը, եփել ևս 2 րոպե:

_Լցնել 1 շերեփ արգանակ, եփել՝ երբեմն խառնելով, մինչև արգանակը ներծծվի: Շարունակել եփել՝ պարբերաբար մեկական շերեփ արգանակ ավելացնելով և թողնելով, որ ամեն անգամ ամբողջությամբ ներծծվի: Հեռացրեք կրակից, թողեք 1 րոպե:

Սնկով ռիզոտտո

Ավելացնել տապակած աղվեսասունկը և քերած պարմեզան, ծածկել և թողնել 3 րոպե: Այնուհետև խառնել և մատուցել:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք