Սնկով սերուցքային սոուս. Նրբահամ ուտեստ, որն ամենահասարակ սեղանը տոնական կդարձնի

Սնկով սերուցքային սոուս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով սերուցքային սոուս. Նրբահամ ուտեստ, որն ամենահասարակ սեղանը տոնական կդարձնի

Եթե ​​ցանկանում եք սնկով ինչ-որ բան պատրաստել, լավագույն տարբերակը սոուս պատրաստելն է: Իսկ ինչի՞ հետ պետք է այն մատուցել, այս հարցն անտեղի է, դա կարող է լինել՝ սպագետի, ջեռեփուկներ, ուտեստներ մսից, թռչնամսից, ձկից և բանջարեղենից:

Ֆրանսիացիներն ունեն մի ասացվածք. «Նույնիսկ հին կաշին կարելի է ուտել սնկով սոուսով»: Եվ սա այն պատճառով, որ սոուսն ազնվացնում և բարելավում է նույնիսկ ամենապարզ ուտեստների համը: Այս համեղության պատրաստման համար կան շատ բաղադրատոմսեր, բայց սերուցքն առավել հաճախ է ընտրվում սոուսի հիմքի համար:

Սնկով սերուցքային սոուս

Սնկով սերուցքային սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սերուցք 300 մլ
  • Շամպինիոն 100 գ
  • Կարագ 50 գ
  • Սոխ 1 հատ
  • Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ
  • Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ
  • Աղ 1 պտղունց
  • Սև պղպեղ (աղացած) 1 պտղունց

Սնկով սերուցքային սոուս

Սնկով սերուցքային սոուս. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ, մաքրել կեղևը և կտրատել սունկը:
  2. Կտրել սոխը խորանարդիկներով և տապակել մինչև ոսկե դարչնագույնը արևածաղկի ձեթով:
  3. Ավելացնել սունկը և եփել կափարիչով ծածկված, մինչև խոնավությունը գոլորշիանա:
  4. Վերցնել մեկ այլ տապակ: Վրան դնել կարագ, հալեցնել և ավելացնել ալյուր, լավ խառնել:
  5. Լցնել սերուցքը, խառնել: Եփել ցածր կրակի վրա, անընդհատ խառնելով: Ամենակաևորն է, որ սա չեռացնեք:
  6. Սերուցքային զանգվածին ավելացնել սոխն ու սունկը: Համեմել աղով և պղպեղով:
  7. Պատրաստել սոուսը ևս 3 րոպե:

Սնկով սերուցքային սոուս

Եթե ​​սոուսի համար օգտագործում եք վայրի սունկ, ապա ավելի լավ է ոչ թե տապակել, այլ եփել:

Սնկով սերուցքային սոուսը պատրաստ է: Մատուցեք տաք վիճակում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դասական ժուլիեն

Խնդրում ենք Գնահատեք