Սնկով փլավ. Պահքի ժամանակ այս համեղ ուտեստը հատկապես պահանջված կլինի

Սնկով փլավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձեզ ենք ներկայացնում պասային Սնկով փլավ պատրաստելու ամենահեշտ բաղադրատոմսը։

Սնկով պասային փլավը բոլորի սիրած սիրված ուտեստն է։ Այն սիրում են ոչ միայն միս չուտողները, այլև մսակերները, իսկ պահքի ժամանակ այս ուտեստը հատկապես պահանջված կլինի, քանի որ փլավը բավական կշտացնող և համեղ ուտեստ է, որը կարող եք պատրաստել՝ կենտրոնանալով միայն ձեր ճաշակի վրա։

Սնկով փլավ
Սնկով փլավ. Բաղադրությունը

— 20 փոքր սունկ

— 400 գր բրինձ

— 1 միջին գազար

— 2 միջին սոխ

— կես կարմիր և դեղին բուլղարական պղպեղ

— բուսական յուղ, աղ, քաղցր պապրիկա, քրքում, սուսամբար, ռեհան

— 1 գլուխ սխտոր

Սնկով փլավ

Սնկով փլավ. Պատրաստման եղանակը

_Սունկը լվանալ և լավ չորացնել։

_Լավ է յուղը տաքացնել հաստ հատակով կաթսայի մեջ և վրան լցնել սունկը։

_Տապակել դրանք ուժեղ կրակի վրա։

_Այնուհետև ավելացնել կես օղակներով կտրատված սոխը: Անընդհատ խառնելով տապակել ևս 3-4 րոպե, ապա կրակը նվազագույնի հասցնել և կափարիչով փակած, եփել 15 րոպե (երբեմն խառնելով):

_Այնուհետև ավելացնել կտրատած գազարը, կրակը ուժեղացնել և անընդհատ խառնելով, եփել ևս 5-7 րոպե։

_Կարմիր և դեղին բուլղարական պղպեղներից վերցրեք յուրաքանչյուրի միայն կեսը, (եթե տարբեր գույների չկա, կարող եք վերցնել մեկ հատ ամբողջական ցանկացած գույնի):

_Պղպեղը մանր կտրատել, լցնել թավայի մեջ և եփել ևս 5 րոպե, աղ անել, ավելացնել 1/3 թեյի գդալ քրքում, պապրիկա, ռեհան, սուսամբար։

_Այնուհետև լցնել բրնձի կեսը, կրկին աղ և ավելացնել մի քանի համեմունք, վրան ավելացնել բրնձի երկրորդ կեսը և մնացած համեմունքները:

_Կրկին մի քիչ աղ անել, կենտրոնում դնել չմաքրած սխտորը՝ կտրելով դրա ստորին հատվածը։

_Այս ամենի վրա լցնել եռման ջուր, որպեսզի ջուրը մոտ 1-2 սմ բարձր լինի բրնձից և եփել կափարիչի տակ՝ ամենաթույլ կրակի վրա, մոտ 30 րոպե։

Սնկով փլավ

Սնկով փլավը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ոսպով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք