Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ. Այն աննկարագրելի համեղ է

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ պատրաստելն ինձ հաճույք է պատճառում: Ես այս ուտեստը լիովին ամբողջական եմ համարում։ Բայց ընտանիքիս անդամները խնդրում են երբեմն համի փոփոխության համար խոզապուխտ կամ նրբերշիկ ավելացնել։ Երեխաները հատկապես սիրում են այս ջեռեփուկը մոցարելլա պանրով: Ստացվում է ավելի կալորիական, բայց նաև շատ ավելի հագեցնող ուտեստ։

Որպեսզի թխելու ընթացքում կարտոֆիլը շիլայի չվերածվի, հարկավոր է դրանից լավ քամել ավելորդ հեղուկը և քերել միայն խոշոր քերիչով։

Հիշեցնեմ, որ ջեռոցում եփած ուտեստները միշտ ավելի առողջարար են, հաճախ նույնիսկ ավելի համեղ, քան տապակածները։ Այսպիսով, առաջարկում եմ առանց հետաձգելու պատրաստել այս աներևակայելի համեղ ջեռեփուկը:

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ 5 հատ

_Շամպինիոններ 300 գ

_Սոխ 2 հատ

_Ձու 1 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ

_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

_Աղ 1 պտղունց

_Բուրավետ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կոշտ պանիր 100 գ

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Սունկն ու սոխը մանր կտրատել։ Տապակել տապակի մեջ մինչև կիսով չափ եփվի։

_Առանձին խառնել ձուն, թթվասերը, աղն ու պղպեղը:

_Նախապես լվացված և մաքրած կարտոֆիլը քերել խոշոր քերիչով։ Քամել ավելորդ հեղուկը։

_Կարտոֆիլը խառնել թթվասերի խառնուրդին։

_Այնուհետև ավելացնել ալյուրն ու մանր կտրատած կանաչին։ Մանրակրկիտ խառնել։

_Տարածեք կարտոֆիլի խառնուրդի կեսը, ապա տապակած սնկի շերտը, Ծածկել մնացած կարտոֆիլով։ Շերտերի բարձրությունը չպետք է գերազանցի 2 սմ։

_Վրան լցնել բուսական կամ սերուցքային կարագ և շաղ տալ քերած պանիր։

_Դրեք թխելու 20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

 

 

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկ

Սնկով և կարտոֆիլով ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք