Առաջարկում ենք պատրաստել Սնկով և հավի մսով ջեռեփուկ, որը ձեր հյուրերին կհիացնի իր համով և ախորժելի տեսքով: Ֆրանսիական բաղադրատոմսով պատրաստված հագեցնող ու գեղեցիկ ընթրիքը կատարյալ է նույնիսկ որպես տոնական ուտեստ։

Սնկով և հավի մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
— հավի կրծքամիս 400 գ
— շամպինիոններ 250 գ
— սոխ 1 հատ
— յուղալի սերուցք 250 մլ
— կարտոֆիլ 700 գ
— կոշտ պանիր 200 գ
— կարագ 20 գ
— կաթ 100 մլ
— աղ, պղպեղ, համեմունքներ և կանաչիներ ըստ ճաշակի


Սնկով և հավի մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_ Կարտոֆիլը խաշել և վերածել խյուսի, խառնել կաթի և կարագի հետ։
_ Սունկը մանր կտրատել, սոխը՝ փոքր խորանարդիկներով։
_ Տաքացնել բուսայուղը և տապակել սունկը մինչև կիսաեփ լինի, ավելացնել սոխը և զանգվածը տապակել մինչև փափկի, մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։
_ Տապակման ավարտից մի քանի րոպե առաջ ավելացնել աղ, պղպեղ և ըստ ճաշակի՝ կտրատած կանաչիներ։
_Միսը լվանալ (կարող եք վերցնել ցանկացած, ոչ միայն հավի միս), չորացնել, մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ, աղ, պղպեղ անել և ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի։
_ Միսն ու սունկը խառնել, լցնել սերուցքը, խառնել ու եփել 7 րոպե մարմանդ կրակի վրա։
_ Կարտոֆիլի պյուրեն հավասարաչափ տարածել թխման ամանի մեջ, վրան հավասար շերտով տարածել սնկով միսը և խոշոր քերիչով քերած պանիրը ցանել ուտեստի վրա։
_ Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճանով և թխել 10 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ ընթրիք հաշված րոպեների ընթացքում







