Սնկով և հավով կարկանդակ. Անուշահամ նրբություն

Սնկով և հավով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք պատրաստել սնկով և հավով կարկանդակ: Այս ջեռեփուկը կարող է լինել հարմար նախուտեստ, այն դեպքերի համար, երբ պիտի երկար ճանապարհ գնաք:

Սա հրաշալի պարզ կարկանդակի բաղադրատոմս է: Դուք կարող եք վերցնել բացարձակապես ցանկացած սունկ, ինչպես թթու, այնպես էլ խաշած կամ տապակած: Կարկանդակը համեղ է և սառը, և տաք վիճակում:

Դուք սրանք կարող եք ձեզ հետ վերցնել աշխատանքի՝ ընդմիջմանը թեյի հետ վայելելու համար:

Սնկով և հավով կարկանդակ

Սնկով և հավով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 200 գր

_Ձու 1 հատ

_Կեֆիր 170 գր

_Բուսական յուղ 30 գր

_Աղ 3 գր

_Փխրեցուցիչ 4 գր

_Սոդա 2 գր

_Շաքարավազ 5 գր

Լցոնի համար

_Սոխով տապակած սունկ 250 գր

_Հավի միս 200 գր

Սոուսի համար

_Թթվասեր 15-25% 250 գր

_Ձու 2 հատ (100 գ առանց կեղևի)

_Օսլա 5 գր

_Աղ 1 գր

_Կոշտ պանիր 50-80 գր

Սունկը կարագով

Ապխտած հավի կրծքամիս

Սնկով և հավով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Մաղած ալյուրը խառնել աղի, սոդայի և փխրեցուցիչի հետ:

_Կեֆիրը խառնել բուսական յուղի և ձվի հետ, ավելացնել շաքարավազը և խառնել:

_Ալյուրը լցնել 2 մասով: Խառնել, մինչև թանձր խմոր ձևավորվի:

_Ձևամանի վրա յուղաթուղթ փռել և խմորը հավասարաչափ տարածել հատակին:

_Լցնելու համար թթվասերը խառնել աղի, օսլայի և ձվի հետ, լավ հարել:

_Խմորի վրա դնել հավի կտորները և սոխով տապակած սնկերը:

_Թեթև սեղմել միջուկի վրա՝ հավասարեցնելով վերին շերտը: Լցնել թթվասերի խառնուրդը:

_Թխել 180 ° С տաքացրած ջեռոցում 35-45 րոպե, թխման ավարտից 5-10 րոպե առաջ շաղ տալ քերած պանիր:

Սնկով և հավով կարկանդակ

Թխվածքը մի փոքր սառեցնել և մատուցել: Վայելեք այս հաճելի համը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք