Սոխով բլիթներ. Տատիկիս բաղադրատոմսով պատրաստենք կարկանդակների և հացի փոխարեն

Սոխով բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ընդհանուր առմամբ Սոխով բլիթներ պատրաստելու այս բաղադրատոմսով կարող եք պատրաստել տարբեր միջուկներով լցոնված համեղ, ծույլ կարկանդակներ։

Սոխով բլիթներ
Սոխով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ կանաչ սոխ 1 փունջ

_ կանաչի 1 փունջ

_ ձու 2 հատ

_ տաք ջուր 200 մլ

_ աղ 1 թեյի գդալ

_ ալյուր՝ մոտ 500 գ

Սոուսը պատրաստելու համար հարկավոր է

_ դեղնուց 1 հատ

_ կարագ 80 գ

_ 1 պտղունց աղ

_ ջուր 2 ճաշի գդալ

Սոխով բլիթներ Սոխով բլիթներ Սոխով բլիթներ
Սոխով բլիթներ. Պատրաստման եղանակը

_ Կանաչ սոխն ու կանաչիները կտրատել, ավելացնել ձուն, խառնել։

_ Զանգվածի մեջ լցնել տաք ջուր, խառնել։

_ Մաղած ալյուրը մասերով լցնել և միատարր խմոր հունցել. պետք չէ երկար հունցել և շատ ալյուր ավելացնել, պիտի ստացվի փափուկ և ճկուն զանգված, մի փոքր կպչուն։ Ձեռքերը յուղեք բուսայուղով, որպեսզի հեշտացնեք խմորի հետ աշխատելը։

_ Խմորը ծածկել և թողնել 15 րոպե։

_ Սոուսի համար հալած, հովացած կարագը խառնել դեղնուցի, աղի, ջրի հետ։ Խառնել մինչև հարթ լինի:

_ Խմորը բաժանել 8 գնդի, որոնց վրա քսել սոուս, թողնել 10 րոպե։

_ Գրտնակել բարակ շերտով, քսել սոուսը, ծալել և փաթաթել վարդի նման:

_ Վարդերը գրտնակել բլիթների նման։

_ Ստացված բլիթները տապակել բուսայուղի մեջ, մարմանդ կրակի վրա, որպեսզի խմորը լավ և հավասարապես թխվի։

Սոխով բլիթներ

Շատ փափուկ, թարմ բլիթները հիանալի փոխարինում են հացին, հարմար են հիմնական ուտեստների, նախուտեստների, աղցանների հետ մատուցելու համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք