Ամուսինս հաճախ է պատրաստում այս համեղ և հագեցնեղ նախուտեստը:
Դրսից խրթխրթան, իսկ ներսից՝ փափուկ սոխով ձողիկներն օրիգինալ հավելում կլինեն տարբեր ուտեստների, նախուտեստների և խորտիկների համար։
Կեֆիրով փափուկ խմորի շնորհիվ դրանք երկար ժամանակ թարմ են մնում։

Սոխով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կեֆիր 250 մլ
_Ձու 2 հատ
_Սոդա 1 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Ալյուր 450 գր
_Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Պանիր 100 գր


Սոխով ձողիկներ. Պատրաստման եղանակը
_Սոդան լցնել տաք կեֆիրի մեջ, խառնել և թողնել 5 րոպե։
_Ավելացնել ձուն, աղը և խառնել։
_Մասերով լցնել մաղած ալյուրը և հունցել խմոր։
_Կանաչիներն ու կանաչ սոխը կտրատել և լցնել խմորի մեջ, խառնել մինչև հարթվի։
_Քերել պանիրը խոշոր քերիչով, խառնել խմորի մեջ։
_Սեղանին ալյուր ցանել ու փափուկ, ճկուն խմոր հունցել։
_Խմորը ծածկել և թողնել 5-10 րոպե։
_Գրտնակել 5 մմ հաստությամբ շերտ։
_Կտրել չափաբաժնով շերտերով ձողիկներ:
_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և ձողիկները տապակել մինչև ոսկե դարչնագույնը բոլոր կողմերից։
_Դնել թղթե սրբիչների վրա, հետո մատուցել ափսեի վրա շարված։

Այսպիսի ձողիկները կարելի է մատուցել հենց այդպես կամ տարբեր կծու, ախորժելի սոուսների, սառը ուտեստների, աղցանների հետ։
Բարի ախորժակ:







