Առաջարկում ենք ձեզ Սոուսով Կոլոլակների պատրաստման համեղ և հետաքրքիր տարբերակ: Ջեռոցում պատրաստելիս այն ավելի համեղ է ստացվում:

Սոուսով Կոլոլակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
Սոուսի համար
_Փոքր սոխ 1 հատ
_Շամպինիոն 200 գր
_Սերուցք 20% 200 մլ
_Սխտոր 2 պճեղ
_Հալած պանիր 100 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
Կոլոլակների համար
_Խոզի աղացած միս 600 գր
_Սունկ 50 գր
_Աղ՝ ըստ ճաշակի

Սոուսով Կոլոլակներ. Պատրաստման եղանակը
_Աղացած մսով պատրաստել կոլոլակներ (20 հատ), յուրաքանչյուրի մեջ դնելով մի կտոր սունկ։
_Տապակել կոլոլակները մինչև ոսկե դարչնագույնը: Ջեռոցը տաքացնել մինչև 200°C։
Սոուսի համար.
_Սոխը կտրատել կիսաօղակներով, տապակել, ավելացնել մանր կտրատված կամ բլենդերով մանրացված սունկը։
_Տապակել մոտ 5 րոպե՝ երբեմն խառնելով:
_Ավելացնել սերուցք, աղ և հասցնել եռման աստիճանի։
_Հալած պանիրը կտրատել, ավելացնել, խառնել, վերջում ավելացնել սխտորը և վերցնել կրակից։
_Կոլոլակները շարել հրակայուն ձևամանի մեջ, վրան լցնել սոուսը և թխել 20-25 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







