Առաջարկում ենք ձեզ պատրաստել համեղ և հյութեղ սոուսով կոտլետներ: Այս պարզ բաղադրատոմսով դրանք պատրաստվում են արագ, շատ փափուկ և համեղ են ստացվում։
Ամբողջ ընտանիքը գոհ կմնա այս հագեցնող ընթրիքից, անպայման փորձեք: Ոչ ոք չի կարող դիմակայել:

Սոուսով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բրինձ 200 գր
_Պեկինյան կաղամբի կես
_Ջուր 1 բաժակ
_Եռման ջուր կաղամբի համար
_Բուսական յուղ 3-4 ճաշի գդալ
_Աղացած միս 500 գր
_Սոխ 2 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Պաքսիմատ 3 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Գազար 1 հատ
_Թթվասեր 200 գր
_Ջուր 500 մլ
_Կանաչի՝ ըստ ճաշակի


Սոուսով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Կաղամբը մանր կտրատել ու վրան լցնել եռման ջուր, որպեսզի փափկի ու դառնությունը դուրս գա։ Թողնել մի քիչ մնա և քամել։
_Տապակել բրինձը բուսայուղի մեջ, մինչև կարամելի գույնը և լցնել ջուր, եփել, մինչև փափկի, աղը՝ ըստ ճաշակի։
_Աղացած միսը խառնել խորանարդիկներով կտրատած տապակած սոխին և սխտորին, աղ և համեմունքներ անել ըստ ճաշակի։
_Աղացած մսին ավելացնել կաղամբն ու բրինձը, զանգվածը խառնել։
_Կոտլետներ ձևավորել և թաթախել հացի փշրանքների մեջ։
_Ջեռոցի ձևամանը յուղել և կոտլետները շարել։
_Կոտլետները թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում, մոտ 20 րոպե։
_Կտրել գազարն ու սոխը և տապակել թավայի մեջ։
_Թթվասերը խառնել ջրի հետ և լցնել գազարի և սոխի վրա, եփել մի քանի րոպե, համեմել համեմունքներով և աղով։
_Լցնել սոուսը կոտլետների վրա, եփել ջեռոցում 15 րոպե, ցանել կանաչիներ և մատուցել ցանկացած կողմնակի ճաշատեսակների հետ։

Այս սոուսով կոտլետները շատ հյութալի են և փափուկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա պատրաստելու 2 համեղ տարբերակ







