Սպագետտիով կոտլետներ. Սա մակարոնեղենով արագ պատրաստվող լավագույն կերակուրն է որ երբևէ կերել եմ

Սպագետտիով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սպագետտիով կոտլետներ. Աղացած մսով պարզ բաղադրատոմս, որը ես տանը հաճախ եմ պատրաստում:

Եթե ​​սիրում եք հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ, պարզ ուտեստներ, այս բաղադրատոմսը ձեզ համար է: Մթերքների նվազագույն փաթեթ, հեշտ պատրաստման գործընթաց և տպավորիչ արդյունք աղացած մսից և սպագետտիից:

Սպագետտիով կոտլետներ

Սպագետտիով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցանկացած տեսակի աղացած միս 500 գ

_Սոխ, սխտոր՝ ըստ ճաշակի

_Լոլիկ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

_Ջուր 250 մլ

_Պանիր 100 գր

_Սպագետտի՝ ըստ ճաշակի

_Պղպեղ, պապրիկա, կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Սպագետտիով կոտլետներ

Սպագետտիով կոտլետներ

Սպագետտիով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել աղով, պղպեղով, պապրիկայով և անուշաբույր կանաչիներով, համեմունքներով՝ ըստ ճաշակի:

_Աղացած մսին ավելացնել մանրացված սխտորն ու սոխը, խառնել:

_Ֆարշից մեծ բլիթ պատրաստել և մեջը դնել մի փոքր փունջ հում սպագետտի:

_Մանր կտրատել սոխը, սխտորը, քաղցր պղպեղը և լոլիկը կտրել խորանարդներով:

_Սպագետտիով աղացած միսը տապակել փոքր քանակությամբ բուսայուղի մեջ, ավելացնել բանջարեղենային խառնուրդը  և մի փոքր շոգեխաշել:

_Տոմատի մածուկը ջրով նոսրացնել և լցնել թավայի մեջ:

_20 րոպե շոգեխաշել թույլ կրակի վրա՝ փակ կափարիչով:

_Քերել պանիրը քերիչով և շաղ տալ ուտեստի վրա, ծածկել տապակը կափարիչով և եփել 5 րոպե:

Սպագետտիով կոտլետներ

Մատուցելիս վրան ցանել կանաչիներ:

Շատ համեղ, պարզ և անուշաբույր ուտեստ է ստացվում, որը կարող է լինել լիարժեք ընթրիք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Խնդրում ենք Գնահատեք