Այսօր պատրաստելու ենք Սպագետտի Բոլոնեզ սոուսով․ Յուրահատուկ նուրբ համ։ Իտալացիներից եկող այս Բոլոնեզյե սոուսն յուրաքանչյուրն իր ձևով է ներկայացնում, մենք էլ մեր պարզեցված և տարբերվող տարբերակն ենք առաջարկելու։
Содержание
Սպագետտի Բոլոնեզ սոուսով Բաղադրատոմսը
- Սպագետտի — 200 գր․
- Լոլիկ — 2 հատ
- Սխտոր — 2 ատամ
- Կարմիր պղպեղ — 1 հատ /դասական տարբերակում նաև գազար են օգտագործում/
- Կանաչիներ՝ թարմ սամիթ, չորացրած ռեհան, օրեգանո, թարմ նեխուրի ցողուններ /նաև օգտագործել ենք հատուկ համեմունք Բոլոնեզյե սոուսի համար/
- Աղ, պղպեղ
- Տավարի փափկամիս — 300 գր․
- Սոխ — 1 գլուխ
- Ձիթայուղ տապակելու համար
- Պարմեզան պանիր
- Կարմիր կամ սպիտակ գինի ըստ ցանկության
Սպագետտի պատրաստումը Քայլ առ քայլ
- Մակարոնը կխաշենք ամենավերջում, մինչ սոուսի պատրաստ լինելը և կսկսենք լոլիկի թանձրուկ պատրաստելուց
- Լոլիկը խոշոր կտրատած լցնում ենք հարիչի ամանի մեջ, սխտորը մի քանի մասի բաժանում և նորից լցնում սխտորամանի մեջ
- Սամիթը ավելացնում ենք վրան, սովորաբար իտալացիները նեխուրի ցողուններն են օգտագործում սոուսի մեջ, ընդ որում ընդամենը մանր կտրատում են
- Կարմիր պղպեղն էլ հարիչ ենք ուղարկում
- Աղ ու պղպեղ ենք անում, կարելի է նաև գազար այստեղ ավելացնել, բայց ես սովորաբար չեմ ավելացնում
- Այս զանգվածը հարում ենք, դարձնում համասեռ զանգված և դնում կողքի մինչ պատրաստ կլինի տապակվող միսը, իսկ դրա համար գլուխ սոխը մանր կտրատում ենք
- Գազօջախի վրա թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում
- Տավարի աղացած փափկամիսը լցնում ենք թավայի մեջ և վրան ավելացնում ենք սոխը
- Սկսում ենք տապակել՝ պարբերաբար խառնելով, մոտ 3-5 րոպե
- Հենց մի փոքր միսը կարմրի վրան ավելացնում ենք մեր պատրաստած մածուկը, խառնում, կրակը մարմանդ թողնում որ այն եռա, այնքան պետք է եռա, որպեսզի համասեռ զանգվածի վերածվի
- Սոուսի մեջ դասական տարբերակում նաև կարմիր գինի են ավելացնում
- Այժմ ճիշտ ժամանակն է սպագետտին խաշելու
- Այսօր ես վերցրել եմ դիետիկ սպագետտի սպանախով, ցանկացած սիրելի սպագետտին հարմար է բոլոնեզ սոուսով մատուցելու համար
- Գազօջախին դրված կաթսայի եռացող ջրի վրա ավելացնում ենք աղ
- Սպագետտին լցնում ջրի մեջ և մոտ 10-15 րոպե անց al dente վիճակում ջրքամում։ Իտալացնիները մակարոնեղենը մատուցում են և պնդում են, որ այն ճիշտ է ուտել եփելուց մի փոքր շու վերցված վիճակում, մի փոքր կոշտ՝ այդ վիճակը անվամնում են al dente
- Այժմ գեղեցիկ ափսե ենք վերցնում, վրան լցնում ջրքամված սպագետտին, մեջտեղում փոսիկ բացում
- Բոլոնեզե սոուսը լցնում այդ փոսիկի մեջ
- Վրան Պարմեզան պանիր ցանում
Վերջ, մեր Սպագետտի Բոլոնեզ սոուսով ուտեստը պատրաստ է։ Այն մատուցելիս կարելի զարդարել ռեհանի տերևներով։
Սպագետտի Բոլոնեզ սոուսով Տեսանյութ
Դե ինչ բարի ախորժակ։










