Յուրահատուկ համով, սպանախով Խաչապուրի. Ռեստորանի շեֆ խոհարարի համեղ բաղադրատոմսով ինքներդ կպատրաստեք

սպանախով Խաչապուրի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր առաջարկում ենք պատրաստել սպանախով Խաչապուրի:

Խաչապուրի կարելի է պատրաստել տարբեր միջուկներով, իսկ եթե սպանախ չեք սիրում, ապա վերցրեք մեկ այլ տարբերակ, որն ավելի շատ ձեր ճաշակին համեմատ է։ Խմորը կարող եք պատրաստել նախապես կամ օգտագործել խանութից գնված պատրաստի շերտավոր խմոր:

սպանախով Խաչապուրի

Սպանախով Խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

_ շերտավոր խմոր 250 գ

_ սուլուգունի պանիր 150 գ

_ սպանախ 50 գ

_ 1 ձու

_ հալած կարագ 10 գ

Շերտավոր խմոր

Սպանախով Խաչապուրի. Պատրաստման եղանակը

_Կարելի է վերցնել պատրաստի խմոր խոհանոցում ավելի քիչ ժամանակ անցկացնելու համար։

_Սպանախը լվանալ, չորացնել ու մանր կտրատել, խառնել քերած պանրի հետ, կարող եք համտեսել ու հարկ եղած դեպքում մի քիչ աղ ավելացնել։

_Խմորը գրտնակել քառակուսի շերտով, քսել հալեցրած կարագ, միջուկը դնել մեջտեղում, եզրերը ծալում այնպես, որ ծրար ստացվի։

_Ծրարը թեթևակի գրտնակել, քսել հարած ձու և տեղափոխել ջեռոցի տապակի վրա։

_Թխել 180 աստիճանով մոտ 10 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Տաք խաչապուրին յուղել կարագով և մատուցել։

սպանախով Խաչապուրի

Ահա թե որքան հեշտ եք պատրաստում խաչապուրի տարբեր միջուկներով ձեր ցանկությամբ: Կարող եք պատրաստել համեղ տարբերակներ՝ լցոնը փոխելով: Շերտավոր խմորը կարող է լիներ թե խմորիչով, թե առանց խմորիչի, կախված նրանից, թե ինչ միջուկով եք ցանկանում պատրաստել համեղ նախաճաշ, ընթրիք կամ խորտիկ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Խնդրում ենք Գնահատեք