Սպանախով կարտոֆիլ. Հյութեղ ջեռեփուկի բաղադրատոմս

Սպանախով կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առողջարար կանաչիները հիանալի են աղցանների, ապուրների և կարկանդակների համար: Բայց ամենից շատ մեզ դուր եկավ Սպանախով կարտոֆիլը: Մենք պատրաստ ենք այն ուտել թեկուզ ամեն օր։

Ճաշատեսակի հիմնական բաղադրիչները շատ պարզ են, սակայն քչերն են օգտագործում այս համադրությունը։ Բայց եթե սրա վրա լցնեք ձվի սերուցքային սոուս և քերեք պանիրը, ապա ջեռեփուկից պոկվելն անհնարին կդառնա։ Եթե վերցնեք ոչ շատ յուղալի սերուցք, ապա ուտեստը կարող է գրեթե դիետիկ դառնալ։ Պատրա՞ստ եք փորձել:

Սպանախով կարտոֆիլ

Սպանախով կարտոֆիլ. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ 6 հատ

_Սպանախ 500 գ

_Սոխ 1 հատ

_Կանաչ պղպեղ 1 հատ

_Սխտոր 4 պճեղ

_Ձիթապտղի յուղ 45 մլ

_Արևածաղկի ձեթ 45 մլ

_Ձու 2 հատ

_Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ

_Սերուցք 200 մլ

_Չեդդեր 150 գ

_Կայենյան պղպեղ 0,5 թեյի գդալ

_Աղացած կարմիր պղպեղ 0,5 թեյի գդալ

_Պապրիկա 2 թեյի գդալ

_Ուրց 1 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

Սպանախով կարտոֆիլ

Սպանախով կարտոֆիլ

Սպանախով կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_Մաքրել խոշոր կարտոֆիլները և կտրատել բարակ շերտերով։ Լցնել բարձր կողերով ջեռոցի կաղապարի մեջ, աղ անել, խառնել։

_Կարտոֆիլները հավասարաչափ տարածել և ցողել ձիթապտղի յուղով:

_Թխել 20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

_Այդ ընթացքում մանր կտրատել լվացած և չորացրած սպանախը, մանր կտրատել սոխը և մի փոքր քաղցր պղպեղ։

_Տապակը տաքացնել արևածաղկի ձեթով և տապակել սոխն ու պղպեղը, մինչև փափկի։

_Բանջարեղենին ավելացնել կայենյան, կարմիր և սև պղպեղները, ավելացնել սխտորը, սպանախը և խառնել։

_Երբ կանաչիների ծավալը փոքրանա, աղ անել և շոգեխաշել այնքան, մինչև սպանախը գույնը փոխի։

_Սոուսի համար հարել ձուն, ալյուրն ու թանձր սերուցքը։

_Թխած կարտոֆիլի վրա լցնել սպանախը, լցնել սոուսը, վրան ցանել քերած պանիր, պապրիկա և ուրց։

_Կաղապարը դնել ջեռոցը ևս 20 րոպե։

_Պապրիկայի շնորհիվ ջեռեփուկի պանրի կեղևն էլ ավելի կարմրավուն է ստացվում:

Սպանախով կարտոֆիլ

Ջեռեփուկը մատուցեք անմիջապես, հենց տաք վիճակում: Կտրեք մասերով և շարեք ափսեների վրա։

Եթե ​​մսի սիրահար եք, կարող եք մի շերտ տապակած աղացած միս ավելացնել։

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Արագ և համեղ ընթրիք

Խնդրում ենք Գնահատեք