Սպիտակաձավարով բլիթներ. Փափուկ, նուրբ ու հագեցնող: Սպիտակաձավարով նրբաբլիթները հետաքրքրաշարժ խոհարարական երևույթ են: Մենք սովոր ենք մտածել, որ որքան բարակ է նրբաբլիթը, այնքան ավելի համեղ է, էլ ինչո՞ւ դրան ավելացնել սպիտակաձավար: Ահա թե ինչու` այս մթերքը հիանալի կլանում է խոնավությունը և ունի նուրբ համ: Նրբաբլիթները ստացվում են շատ փափուկ և այլ հյուսվածքով:
Առաջարկում ենք պարզ նախաճաշի բաղադրատոմս՝ նրբաբլիթների տեսքով: Այն պատրաստվում է նույնքան արագ և պարզ, որքան սովորական շոռակարկանդակը: Որպես լցոնում, կարող եք օգտագործել ինչպես քաղցր, այնպես էլ աղի կերակուրներ `շոկոլադ, ջեմ, կաթնաշոռ, պանիր: Մեր դեպքում դա մոցարելան է:

Սպիտակաձավարով բլիթներ. Բաղադրությունը
_Սպիտակաձավար 30 գ
_Ձու 2 հատ
_Կաթ 100 մլ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Շաքար՝ ըստ ճաշակի
_Մոցարելա 100 գ

Սպիտակաձավարով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Հարել ձվերը մի պտղունց աղով և շաքարով: Ավելացնել սպիտակաձավարը, կաթ և խառնել: Թող խմորը մի որոշ ժամանակ մնա (մոտ 5 րոպե):
_Երբ սպիտակաձավարը ուռչի, սկսեք տապակել բլիթները: Պետք է ստացվեն 3-4 նրբաբլիթ:
_Յուրաքանչյուրը թխելուց առաջ, անպայման խմորը խառնել:
_Տաք բլիթները շարել իրար վրա: Մոցարելլան մանրացնել մանր կտորներով և ցանել վրան (ինչպես նկարում):
_Եթե նրբաբլիթները սառել են, դրանք 5 րոպե պահեք ջեռոցում, որպեսզի պանիրը հալվի ներսից:
_Նրբաբլիթի գլանակը կտրել կտորներով և մատուցել:

Պանրի դեպքում կարելի է ավելացնել նաև կանաչիներ՝ ռեհան, սամիթ կամ համեմ: Նրանց համար, ովքեր սիրում են հետաքրքիր համակցություններ, խորհուրդ ենք տալիս փորձել սուլուգունի կաթնաշոռով և անանուխով: Կրեմ պանիրները նույնպես հիանալի են: Աղացած մսով, կամ այլ չոր լցոններ պետք չէ օգտագործել, քանի որ բլիթները պարզապես կփլվի կտրատելիս:
Հուսով ենք, որ այս բաղադրատոմսը կավելացնեք ձեր հավաքածուին:

Սպիտակաձավարով բլիթները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք Շատ Համեղ Ավանդական Նրբաբլիթներ







