Սպիտակաձավարով շիլա կաթով. Պատրաստման ամենապարզ եղանակը

Սպիտակաձավարով շիլա կաթով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ինչպես կարելի է պատրաստել սպիտակաձավարով շիլա կաթով, որ այն ստացվի փափուկ, առանց գնդիկների և միատարր: Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ, սիրելի տանտիրուհիներ: Ըստ այս բաղադրատոմսի ստացվում է թեթև, նուրբ և աներևակայելի համեղ շիլա:

Ե՛վ երեխաները, և՛ մեծահասակները շատ կսիրեն և հաճույքով կուտեն նման շիլան: Բոլորը գոհ կլինեն: Եկեք փորձենք միասին պատրաստել:

Սպիտակաձավարով շիլա կաթով

Սպիտակաձավարով շիլա կաթով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ — 0,5 լ

_Ջուր — 0,5 լ

_Սպիտակաձավար — 7 ճաշի գդալ

_Շաքար — 1,5 — 2 ճաշի գդալ

_Աղ — 0,5 թեյի գդալ

_Կարագ — 10 գր

Սպիտակաձավարով շիլա կաթով

Սպիտակաձավարով շիլա կաթով. Քայլ առ քայլ պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ խառնել կաթը և ջուրը նշված հարաբերակցությամբ: Կրակի վրա դնել և մի փոքր տաքացնել, բառացիորեն կես րոպե:

_Դրանից հետո կաթով ջրի մեջ լցնել շաքարավազ, աղ և անմիջապես փոքր բաժիններով լցնել սպիտակաձավարը՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան:

_Շիլան եռացնել, անընդհատ խառնեով, իսկ երբ սկսի եռալ, եփեք ևս 1-2 րոպե՝ որպեսզի հասցվի ցանկալի խտության:

_Ամենավերջում ավելացնել մի կտոր կարագ, խառնել և անջատել կրակը:

Սպիտակաձավարով շիլա կաթով

Այս եղանակով շիլա պատրաստելիս՝ երբեք գնդիկներ չեն առաջանա: Մեթոդը բազում անգամներ փորձարկված է: Շիլան ստացվում է պարզապես հեքիաթային համով:

Մենք ձեր ուշադրությանն առաջարկում ենք միայն մատչելի և տնական բաղադրատոմսեր: Պատրաստեք մեզ հետ, և ամեն ինչ, միշտ համեղ կլինի:

Սպիտակաձավարով շիլան կաթով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք