Վարսակի փաթիլներով ջեռեփուկ. Սառեցված հատապտուղներով դիետիկ ու դյուրամարս քաղցրավենիքը թեթև նախաճաշ կլինի

Վարսակի փաթիլներով ջեռեփուկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վարսակի փաթիլներով ջեռեփուկը կբազմազանեցնի ձեր նախաճաշերի ցանկը, կհամոզվեք, որ առողջարար և սննդարար ուտեստները կարող են նաև շատ համեղ լինել։ Վարսակի փաթիլներին կարող եք ավելացնել ցանկացած սառեցված հատապտուղներ, բայց բալով ջեռեփուկը հատկապես բուրավետ և ախորժելի է ստացվում:

Իրականում վարսակի փաթիլները շատ բազմակողմանի մթերք է. դրանից կարելի է պատրաստել ոչ միայն սովորական շիլա, այլ նաև համեղ սալիկներ՝ արագ խորտիկի համար և նույնիսկ ջեռեփուկ:

Առաջարկում ենք հատուկ ուշադրություն դարձնել վերջին ուտեստին: Ի դեպ, եթե բուսակեր եք, կարող եք չավելացնել ձուն:

Վարսակի փաթիլներով ջեռեփուկ
Վարսակի փաթիլներով ջեռեփուկ. Բաղադրիչներ

_Վարսակի ալյուր 12 ճաշի գդալ

_Ջուր 1,5 բաժակ

_Ձու 1 հատ

_Բալ 50 գ

_Ընկույզ ըստ ճաշակի

_Դարչին ըստ ճաշակի

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Խնձոր 1 հատ

Վարսակի փաթիլներով ջեռեփուկ
Վարսակի փաթիլներով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Վարսակի փաթիլները լցնել եռման ջրի մեջ և թողնել ուռչի մոտ 5 րոպե։

_Ավելացնել կեղևը մաքրած և մանր կտրատած խնձորը, կորիզահան արված բալը, շաքարավազը և ձուն, լավ խառնել։

_Վարսակի փաթիլներով խմորը դնել յուղ քսած կաղապարի մեջ, վրան շաղ տալ դարչին և աղացած ընկույզ ըստ ճաշակի:

_Ջեռեփուկը թխել 30 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում։

Վարսակի փաթիլներով ջեռեփուկ
Անուշաբույր սուրճ պատրաստեք, լցրեք գեղեցիկ բաժակի մեջ և համեղ ու ախորժելի նախաճաշով սկսեք ձեր նոր օրը:

Կիսվեք այս համեղ նախաճաշի բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

 

Խնդրում ենք Գնահատեք