Վարսակով հաց. Դիետիկ, փարթամ և համեղ 

Վարսակով հաց. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Քանի որ ես սիրում եմ թխել, ապա պարբերաբար տնական, վարսակով հաց եմ պատրաստում։ Ստացվում է ոչ միայն համեղ, այլև առողջարար։ Ոչ մի գրամ ալյուր։ Իսկ մենք ամեն ինչ հացով ենք ուտում, նույնիսկ փլավները)

Տնական հացը համեղ ու փարթամ դարձնելու համար բաղադրիչները անպայման մի քանի ժամ թողեք սենյակային ջերմաստիճանում։

Վարսակով հաց.

Վարսակով հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարսակի փաթիլներ 160 գր

_Մածուն 1 բաժակ

_Ձու 2 հատ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Սոդա 0,5 թ/գ

_Համեմի սերմ 1 թեյի գդալ

_Արևածաղկի սերմեր 2 ճաշի գդալ

Վարսակով հաց.

Վարսակով հաց.

Վարսակով հաց. Պատրաստման եղանակը

_Մածունը խառնել սոդայի հետ։ Ավելացնել աղը, ձուն և նորից հարել։

_Վարսակի փաթիլները սրճաղացով մանրացնել և համեմի սերմի հետ ավելացնել մածունով զանգվածին, հարել, սերմերը խառնել խմորին։

_Թխելու համար նախատեսված ամանի վրա փռել յուղաթուղթ և լցնել խմորը:

_Վրան արևածաղկի սերմեր ցանել:

_Ձևամանը դնել նախապես 180°C տաքացրած ջեռոցը 30-35 րոպե։

Վարսակով հաց.

Վարսակով հաց.

Հացը կտրատելուց և մատուցելուց առաջ անպայման թողեք, որ ամբողջովին սառչի:

Ի դեպ, արևածաղկի սերմերի փոխարեն կարելի է ավելացնել դդմի, քնջութի կամ կտավատի սերմեր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք