Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Վերմիշելով փլավ, երևի թե ամենահամեղ տարբերակը որ ես փորձել էի, Նորույթ է կարծում եմ, պարզ վերմիշելով փլավը հագեցած համերով ուտեստ ենք դարձնելու։

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

Վերմիշելով փլավ Բաղադրիչներ

Վերմիշել — 400 գր․

Հավի կրծքամիս խաշած — 200 գր․

Սոխ — 1 հատ

Գազար — 1 հատ

Կարագ — 50 գր․

Ձիթայուղ — 50 գր․

Համեմունքներ ըստ քիմքի

Վերմիշելով փլավ Քայլ առ քայլ

Սկսենք վերմիշելը բովելուց, 2 բաժակը բավարար է

Մի փոքր ձիթայուղով թույլ կրակի վրա խառնելով կարմրացնենք, սա էլ կախված է նախասիրությունից․ եթե շատ եք սիրում ապա ինձ նման երկար պահեք, դեռ մի փոքր ինքն իրեն կմգանա, արդեն վերցնենք կողքի դատարկենք

Մեկ սոխը կտրատենք, ոչ շատ մանր

Մեկ գազարը նույնպես

Տապակի մեջ կարագ լցնենք 50 գրամ, նույնքան էլ ձիթայուղ

Վրան ավելացնենք սոխն ու գազարը և սկսենք տապակել մինչև սոխի վարդագունելը

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

Հավի կրծքամիսը նախապես հարկավոր է խաշել և մասնատել, որն էլ կավելացնենք մեր տապակի մեջ և կշարունակենք մի փոքր էլ տապակել

Աղ կլցնենք և ըստ ցանկության և սովորության համեմունքներ

Արդեն վերմիշելը կավելացնենք և եռացրած ջուր կլցնենք, այնքան որ ծածկի բավարար չափով, ընթացքում եթե կարիք լինի մի փոքր էլ կարելի է ավելացնել, չնայած վերմիշելը շատ արագ է եփվում

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ

10 րոպե էլ չտևեց այս պարզ, բայց հետաքրքիր համեղ փլավ ը ստանալու համար

Պատրաստեք և համտեսեք, կարծում եմ կհավանեք։

Վերմիշելով փլավ․ Ամենահամեղ տարբերակը Նորույթ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք