Համեղ միջուկով տապակած բլիթներն իրական կարկանդակների տեսք ունեն։
Ի տարբերություն խմորիչով խմոր հունցող դասական բաղադրատոմսի, մենք մածունով խմոր կպատրաստենք սոդայով, որը ստացվում է հաշված րոպեների ընթացքում։

Տապակած բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մածուն 300 գր
_Ձու 1 հատ
_Աղ ըստ ճաշակի
_Սոդա կամ փխրեցուցիչ 10 գր
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Ալյուր 250 գր
Միջուկի համար
_Խաշած ձու 2 հատ
_Կանաչ սոխ մի փունջ
_Սամիթ մի փունջ
_Կաթնաշոռ կամ քերած պանիր 100 գր
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Տապակած բլիթներ. Պատրաստման եղանակը
_Ձվերը, կանաչ սոխը և սամիթը, մաղադանոսը կտրատել, խառնել, համեմել աղով, պղպեղով խառնել և թողնել 10 րոպե, որպեսզի համեմունքները ներծծվեն մթերքի մեջ։
_Սենյակային ջերմաստիճանի մածունի մեջ լուծել աղն ու շաքարը, ավելացնել ձուն, խառնել։
_Ալյուրը մաղել և խառնել սոդայի կամ փխրեցուցիչի հետ։
_Լցնել զանգվածի մեջ և ստանալ թանձր խմոր։
_Խմորին ավելացնել միջուկը և խառնել։
_Տապակել թավայի մեջ բուսայուղով, կափարիչով ծածկված, թույլ կրակի վրա:
_Կարկանդակները փարթամ են, կարմրավուն, եթերային, շատ համեղ։

Կարկանդակների համար կարող եք սոուս պատրաստել մայոնեզով կամ թթվասերով, ըստ ցանկության՝ բնական մածունով, ճզմած սխտորով և մանր կտրատած սամիթով:
Ձվի փոխարեն կարելի է ավելացնել մանր կտրատած խոզապուխտ կամ ապխտած երշիկի կտորներ, սունկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







