Տապակած բրինձ. Սա մի անգերազանցելի արևելյան ուտեստ է որ կարող է տարբեր համադրումներով մատուցվել

Տապակած բրինձ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած բրինձ կողմնակի ճաշատեսակը զուգորդվում է հսկայական քանակությամբ մսի և ձկան ուտեստների հետ, ուստի յուրաքանչյուր տնային տնտեսուհի իր զինանոցում պետք է ունենա այսպիսի բրնձի պատրաստման բաղադրատոմս:

Այս ուտեստը պատրաստելու երկու եղանակ կա՝ առաջինը տապակել արդեն եփած բրինձը; երկրորդը՝ նախ տապակել բրինձը և հետո միայն ջուր ավելացնել։ Մենք առաջարկում ենք օգտագործել երկրորդ մեթոդը, քանի որ ճաշատեսակի համն ավելի ինտենսիվ է ստացվում։

Տապակած բրինձ
Տապակած բրինձ. Բաղադրիչներ

_Բրինձ 1 բաժակ

_Ջուր 2 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

_Արևածաղկի ձեթ 3-4 ճաշի գդալ

_Քրքում՝ ըստ ճաշակի

_Պապրիկա՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Տապակած բրինձ
Տապակած բրինձ. Պատրաստման եղանակը

_Տապակի մեջ լցնել բուսայուղը և տաքացնել։

_Ավելացնել բրինձ և անմիջապես թուլացնել կրակը։ Տապակել բրինձը՝ անընդհատ խառնելով։

_Երբ բրինձը սկսում է ներծծել յուղը, ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի:

_Բրինձը ևս մի երկու րոպե պահել կրակի վրա և աղ անել։

_Լցնել ջուրը և թող բրինձը եփվի։

_Առանց կափարիչով ծածկելու բրինձը, թող ներծծի ամբողջ ջուրը։

_Դրանից հետո ծածկել կափարիչով, նվազագույնի հասցնել կրակը և թողնել 20 րոպե։

Տապակած բրինձ

Դուք հաստատ երբեք չեք ճաշակել նման փխրուն կծու բրինձ։ Անպայման պատրաստեք այս տարբերակը և կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ոսպով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք