Տապակած բրինձ. Համեղ ու դյուրամարս փլավը կարող է լինել թե հիմնական թե կողմնակի ուտեստ

Տապակած բրինձ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տապակած բրինձը արևելյաասիական խոհանոցի անզուգական ուտեստ է: Նման կողմնակի կերակուրը մատուցվում է տարբեր տեսակի մսով և ձկան ուտեստներով, այնպես որ յուրաքանչյուր տնային տնտեսուհու զինանոցում պետք է լինի այս համեղ ուտեստի պատրաստման բաղադրատոմսը:

Այս ուտեստը պատրաստելու երկու եղանակ կա. Առաջինը `տապակել արդեն պատրաստված բրինձը. երկրորդը` նախ բրինձը տապակել ու հետո միայն ջուր ավելացնել: Մենք այս անգամ առաջարկում ենք պատրաստել երկրորդ տարբերակով, քանի որ ուտեստի համն ավելի հարուստ է ստացվում:

Տապակած բրինձ

Տապակած բրինձ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրինձ 1 բաժակ

_Ջուր 2 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

_Արևածաղկի ձեթ 3-4 ճաշի գդալ

_Քրքում ՝ ըստ ճաշակի

_Պապրիկա ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Տապակած բրինձ

Տապակած բրինձ. Պատրաստման եղանակը

_Վերցնել մի կաթսա, ղազան, կամ թավա, մեջը լցնել բուսական յուղ և տաքացնել:

_Ավելացնել բրինձը և անմիջապես իջեցնել կրակը:

_Տապակել բրինձը՝ անընդհատ խառնելով, և երբ բրինձը սկսի յուղը կլանել, ավելացնել համեմունքներն՝ ըստ ճաշակի:

_Պատրաստել բրինձը ևս մի քանի րոպե և աղ անել, ավելացնել ջուրը և թողնել, որ բրինձը եռա:

_Առանց բրինձը կափարիչով ծածկելու, թողեք, որ ներծծի ամբողջ ջուրը:

_Դրանից հետո ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և եփել 20 րոպե:

Տապակած բրնձ

Դուք երբեք չեք ճաշակել նման փխրուն կծու բրինձ: Անպայման եփեք այսպիսի բրինձ և կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Տապակած բրինձը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Խնդրում ենք Գնահատեք