Տապակած դդմիկ. Ամառային թեթև ուտեստ 

Տապակած դդմիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած դդմիկ. Ամառային թեթև ուտեստ

Երկար ժամանակ ինձ թվում էր, որ տապակած կարտոֆիլից ու դդմիկից լավ բան չկա: Պարզապես անհրաժեշտ է դրանք թաթախել ալյուրի կամ խմորի մեջ, ապա տապակել յուղի մեջ: Ափսոս, որ ես նախկինում չգիտեի, թե ինչպես պետք է դդմիկը պատրաստել թավայի մեջ, որպեսզի նրանք նման լինեն կարտոֆիլի: Հիմա ես դրանք պատրաստում եմ միայն այս եղանակով:

Բաղադրատոմսի նրբությունն այն է, որ բանջարեղենը կտրեք հաստ շերտերով: Դրա շնորհիվ բանջարեղենն ավելի հյութեղ կլինի, և կտապակվի մինչև ոսկեգույն երանգի:

Տապակած դդմիկ

Տապակած դդմիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդմիկ 1 հատ
  • Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ
  • Պապրիկա 1 թեյի գդալ
  • Սոյայի սոուս 1 ճաշի գդալ
  • Սխտոր 2 պճեղ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Մանանեխ 1 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի
  • Սամիթ` ըստ ճաշակի

Տապակած դդմիկ

Տապակած դդմիկ

Տապակած դդմիկ. Պատրաստման եղանակը

  1. Մաքրել դդմիկը և կտրել դրանք խոշոր շերտերով, ինչպես կարտոֆիլը:
  2. Դդմիկը թաթախել պապրիկայի և ալյուրի խառնուրդի մեջ, որպեսզի խառնուրդը հավասարապես ծածկի դրանք:
  3. Տապակել դդմիկը յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնա:
  4. Տապակելու ընթացքում պատրաստել սոուսը. Մանր կտրատած սամիթը խառնել մանանեխի, սոյայի սոուսի, պղպեղի և աղի հետ:
  5. Համեմել տաք դդմիկը սոուսով և մատուցել:

Տապակած դդմիկ

Տապակած դդմիկ

Տապակած դդմիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք