Տապակած դդմիկ. Այս ուտեստն ավելի շատ կոտլետների է նման, քան բլիթների:
Ստացվում են հագեցնող և համեղ: Բանջարեղենի կոտլետները շատ նման են մսով կոտլետներին:

Տապակած դդմիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 3 հատ
_Կարտոֆիլ 2 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Գազար 1 հատ
_Ձու 2 հատ
_Սպիտակաձավար 2 ճաշի գդալ

Տապակած դդմիկ. Պատրաստման եղանակը
_Բանջարեղենները քերել միջին քերիչով, որոնք շատ հյութալի են՝ քամել:
_Խառնել բուսական զանգվածները, ավելացնել մանրացված սխտորը՝ ըստ ճաշակի, կանաչիները և ձուն:
_Լցնել սպիտակաձավարը խառնել և թողնել զանգվածը 15 րոպե:
Հուշում. Եթե զանգվածը խառնելուց հետո մնում է ջրալի, ավելացնել ավելի շատ սպիտակաձավար:
_Ձևավորել կոտլետներ, դրանք թաթախել ալյուրի կամ հացի փշրանքների մեջ:
_Տապակել բուսական յուղով երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Կարելի է դնել յուղաթղթով ջեռոցի տապակի վրա և թխել ջեռոցում 15 րոպե 180 աստիճանով:

Մատուցում եմ կոտլետներ տարբեր տնական, կծու սոուսներով, աղցաններով և տարբեր խավարտներով: Սրանք հիանալի համադրվում կարտոֆիլի պյուրեի հետ:
Բարի ախորժակլ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ







