Տապակած թևիկները, ըստ այս բաղադրատոմսի, պարզապես զարմանալի են, քնքուշ և բուրավետ, ի տարբերություն պատրաստման այլ բաղադրատոմսերի:
Բաղադրատոմսում կա անսպասելի բաղադրիչ, մի զարմացեք, ամեն ինչ ճիշտ է, հենց այդպես էլ պետք է:

Տապակած թևիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Թևիկներ 800 գր
_Ալյուր 2 ճաշի գդալ
_Պապրիկա 1 թեյի գդալ
_Չոր սխտոր 1 թեյի գդալ
_Չոր մաղադանոս 1 թեյի գդալ
_Չոր սամիթ 1 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Անուշաբույր կանաչիներ 1 թեյի գդալ
_Այլ համեմունքներ 1 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
Սոուսի համար
_Կես կիտրոն և նարինջ
_Կարագ 50 գր
_Պարմեզան 70 գր
_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

Տապակած թևիկներ. Պատրաստման եղանակը
_Միսը միայն նախապես լվանալ և թղթե սրբիչներով մանրակրկիտ չորացնել, որպեսզի նրանք լավ ներծծեն ամբողջ ավելորդ հեղուկը։
_Բոլոր բաղադրիչները խառնել տարայի մեջ ու հետո լցնել հավի թևիկները, լավ խառնել։
_Թխել 200 աստիճանով մոտ 30 րոպե։
_Սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնել, տաքացնել ու մեջը լցնել թևիկները, 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա։
_Մատուցել տարբեր կողմնակի ճաշատեսակների հետ՝ թրջելով սոուսով, որպեսզի ամեն ինչ թրմվի դրա ախորժելի համերով:
_Սոուսին կարելի է ավելացնել տարբեր համեմունքներ և թարմ կանաչիներ, որպեսզի ճաշատեսակն էլ ավելի բուրավետ լինի։

Բուն սոուսին կարելի է պանիր չավելացնել, այլ քերել և տաք թևիկների վրա ցանել, տաք ջերմաստիճանի ազդեցությամբ ինքն իրեն կհալչի և ընդհանրապես կարիք չի լինի ջեռոցում էլի թխել:
Կարելի է ընդհանրապես առանց պանրի պատրաստել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով տապակա







