Տապակած լյարդ. Նրբահամ և փափուկ խորտիկ

Տապակած լյարդ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սա իմ ճաշակած ամենահամեղ տավարի տապակած լյարդն է: Վաղուց եմ կայքերից մեկում գտել բաղադրատոմսը, բայց առիթ չէր լինում դրանով կիսվելու:

Ինքս արդեն բազմիցս պատրաստել եմ լյարդը այս ձևով և այն միշտ համեղ է ստացվում և բոլորին դուր է գալիս։

 

Տապակած լյարդ

Տապակած լյարդ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի լյարդ 0,5 կգ

_Կաթ 0,5 բաժակ

_Ձու 1 հատ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Չոր մանանեխ 1 ճաշի գդալ

_Ալյուր 2 ճաշի գդալ

_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Տապակած լյարդ

Տապակած լյարդ

Տապակած լյարդ. Պատրաստման եղանակը

_Մաքրել լյարդը թաղանթից, կտրատել, ծածկել կաթով և դնել սառնարանը 1 ժամ:

_Ձուն խառնել սոյայի սոուսի, չոր մանանեխի հետ, ավելացնել աղացած պղպեղ և ալյուր, խառնել ամեն ինչ պատառաքաղով:

_Քամել կաթը և ձվային մարինադը լցնել լյարդի վրա, խառնել և 5 ժամով դնել սառնարանը։ Կարելի է թողնել ամբողջ գիշեր:

_Դրանից հետո լյարդը տապակել տապակի մեջ՝ բուսական յուղով, մինչև ոսկե դարչնագույնը: Այն շատ համեղ է ստացվում:

Տապակած լյարդ

Անպայման փորձեք, չեք փոշմանի, եթե այն պատրաստեք։

 

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք