Մենք ձեզ առաջարկում ենք ամենանուրբ տապակած լյարդ պատրաստելու բաղադրատոմսը, եփեք այն՝ չեք զղջա: Սա լավագույն տապակած լյարդի բաղադրատոմսն է, որը ես երբևէ փորձել եմ:
Լյարդը անսովոր բարձր սննդային արժեք ունեցող ենթամթերք է, այն հիանալի այլընտրանք է մսին և նույնիսկ որոշ դեպքերում գերազանցում է նրան համով և սննդային հատկանիշներով։ Թարմ տավարի կամ հորթի լյարդը մատչելի միջոց է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար։

Տապակած լյարդ. Բաղադրիչներ
_600 գ տավարի լյարդ
_ 1 ձու
_ 3 պճեղ սխտոր
_ 1 թեյի գդալ շաքարավազ
_ 1 թեյի գդալ աղ
_ 0,5 թեյի գդալ սոդա
_ 1 սոխ
_բուսական յուղ՝ տապակելու համար
_եգիպտացորենի ալյուր՝ թաթախման համար

Տապակած լյարդ. Պատրաստման եղանակը
_Լյարդը լվանալ, չորացնել, հեռացնել թաղանթը և կտրել մեծ կտորներով։
_Պատրաստել մարինադը. ամանի մեջ հարել ձուն աղի, շաքարավազի, սոդայի ու ճզմած սխտորի հետ։ Ստացված խառնուրդի մեջ լցնել լյարդի կտորները և թողնել սառնարանում մարինացվելու համար մոտ 2 ժամ, կարող եք թողնել նաև ամբողջ գիշեր։
_Տապակել կեղևազրկված և կես օղակների կտրատած սոխը, փոքր քանակությամբ բուսական յուղի մեջ։ Դրեք ափսեի մեջ:
_Լյարդի յուրաքանչյուր մարինացված կտոր թաթախել եգիպտացորենի ալյուրի մեջ և դնել նախապես տաքացրած տապակի մեջ, որի մեջ տապակվել է սոխը։
_Ավելացնել մի քիչ ձեթ և տապակել երկու կողմից մինչև ոսկե դարչնագույնը (3 րոպե յուրաքանչյուր կողմից):
_Երբ լյարդը հավասարապես կարմրի, վրան շաղ տալ տապակած սոխը, խառնել, ծածկել և թույլ կրակի վրա պահել ևս 5 րոպե։

Պատրաստությունը ստուգել՝ կտոր կտրելով։ Եթե ներսում վարդագույն հեղուկ չկա, ուրեմն պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի մսով տապակա







