Տապակած լյարդ. Փափուկ ու համեղ ուտեստ, որ նույնիսկ քմահաճներին դուր կգա

Տապակած լյարդ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ես միշտ լյարդը պատրաստում եմ այս բաղադրատոմսով, իսկ այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել, թե ինչպես պատրաստել տապակած լյարդ։

Ստացվում է շատ քնքուշ, փափուկ և աներևակայելի համեղ։ Այն պատրաստվում է շատ արագ և պարզ, այնքան համեղ, որ այն դուր կգա նույնիսկ երեխաներին։

Տապակած լյարդ

Տապակած լյարդ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի լյարդ 500 գր

_Սոխ 2 հատ

_Պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի

_Դափնու տերև 1 հատ

_Կարագ 30 գր

_Բուսական յուղ 30 գր

Տապակած լյարդ

Տապակած լյարդ. Պատրաստման եղանակը

_Սկզբում լյարդից հեռացնել բոլոր ավելորդ մասերը, ճարպի կտորներ և այլն։

_Այնուհետև կտրել փոքր կտորներով և լվանալ հոսող ջրի տակ:

_Կտրել սոխը կիսաօղակներով կամ խորանարդներով:

_Թավայի մեջ լցնել բուսայուղը, սոխը տապակել ուժեղ կրակի վրա մինչև ոսկե դարչնագույնը։

_Այնուհետև լյարդը տեղափոխել սոխը և տապակել ուժեղ կրակի վրա՝ 5 րոպե։

_Ժամանակ առ ժամանակ խառնել, որպեսզի լյարդը հավասարապես եփվի։

_Հետո ավելացնել աղը, պղպեղը և դափնու տերևը։ Այնուհետև ավելացնել կարագը և արագ  խառնել։

_Ծածկել և եփել 2 րոպե։

Տապակած լյարդ

Նուրբ, անուշաբույր, ոսկեգույն և անիրատեսական համեղ է ստացվում։ Ձեր ժամանակից մի քիչ ծախսեք և սեղանին դրված կլինի համեղ ուտեստ, անպայման փորձեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք