Տապակած խաչապուրի. Պանրի միջուկով համեղ նախուտեստը կարող է նախաճաշի կամ ընթրիքի հարմար տարբերակ լինել

Տապակած խաչապուրի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մածունով խմորով Տապակած խաչապուրի պատրաստելու համար խոհարարական շատ մեծ փորձ ունենալ պետք չէ: Պետք է ձեռքի տակ ունենալ պանիր և պատրաստել հեշտ խմոր:

Ուրիշ ի՞նչը կարող է ավելի համեղ ու հեշտ լինել, քան նման պարզ հյուրասիրությունը:

Տապակած խաչապուրի

Տապակած խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— ալյուր 2 բաժակ

— մածուն 1 բաժակ

— աղ, շաքար ըստ ճաշակի

Միջուկը պատրաստելու համար վերցրեք

— քերած կոշտ պանիր

— ձու 1 հատ

— կանաչի թարմ կամ սառեցված՝ ըստ ճաշակի

Տապակած խաչապուրի

Տապակած խաչապուրի. Պատրաստման եղանակը

_ Բոլոր բաղադրիչները խառնելով ստանալ փափուկ, բայց թանձր խմոր։

_ Խմորով ամանը ծածկել թաղանթով և 40 րոպեով դնել տաք տեղում։

_ Խմորը հունցել և բաժանել 2 մասի։

_ Յուրաքանչյուր մասը գրտնակել շերտով, քսել հալած կարագ, պինդ ոլորել ռուլետի նման և ծածկել թաղանթով։ Դնել սառնարանը 30 — 40 րոպե։

_ Ցանկացած կոշտ պանիր վերցրեք ձեր ցանկությամբ, բայց ավելի համեղ կլինի, եթե աղի պանրի տեսակ լինի։

_ Քերել այն կոշտ քերիչով և խառնել կտրատած սամիթի և մաղադանոսի մի փունջ, ավելացնել ձու և խառնել։

_ Ռուլետները կտրատել մի քանի մասի, յուրաքանչյուրը բարակ շերտով գրտնակել, քառակուսիներով կտրատել։

_ Խմորի յուրաքանչյուր կտորի մեջտեղում դնել միջուկը, ծրարի նման ծալել։

_ Բուսական յուղը տաքացնել և ծրարները երկու կողմից տապակել մինչև ոսկե դարչնագույնը։

Տապակած խաչապուրի

Ավելորդ յուղը քամելու համար դնել անձեռոցիկի վրա և տեղափոխել մատուցման ափսեի վրա: Ցանկության դեպքում կարող եք մի քիչ պիցցայի համեմունքներ շաղ տալ՝ ստացվում է օրիգինալ համով ուտեստ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ 

Խնդրում ենք Գնահատեք