Այսօր ներկայացնում ենք ձեզ շատ պարզ, Տապակած խաչապուրի:
Սա արագ և հեշտ պատրաստվող համեղ նախուտեստ է։

Տապակած խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 2 ճաշի գդալ
_Կոշտ պանիր 200 գր
_Թթվասեր 200 գր
_Ձու 2 հատ
_Սամիթ 100 գր
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
_Պանիրը քերել խոշոր քերիչով, սամիթը մանր կտրատել, խառնիչով հարել ձվերը։
_Բոլոր մթերքները խառնել, որ համասեռ զանգված լինի, համեմել աղով ու պղպեղով՝ ըստ ճաշակի։
_Տաքացնել բուսայուղը, խմորը լցնել ճաշի գդալով, կափարիչով ծածկել ու տապակել մի կողմից 5-ից 7 րոպե, ապա շրջել, երկրորդ կողմից տապակել։
_Մատուցել տաք վիճակում՝ տարբեր սոուսներով։

Խաչապուրին հիանալի է մսային ուտեստների, թխած կարտոֆիլի, շոգեխաշած բանջարեղենի և այլ ուտեստների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խաչապուրի թավայի մեջ







