Տապակած խոզի կողիկներ. Ոչ միայն շատ համեղ են, այլև արագ են պատրաստվում

Տապակած խոզի կողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած խոզի կողիկների բաղադրատոմսը շատ հարմար է ամենօրյա ընթրիքի համար. Շատ ժամանակ չի պահանջում, կարող եք առանց շտապելու պատրաստել աշխատանքից հետո, նույնիսկ, եթե ամուրի տղամարդ եք: Քանի դեռ եփվում է՝ մի շիշ գարեջուր կխմեք, և ձեր ախորժակը նույնպես կբացվի:

Տապակած խոզի կողիկներ

Տապակած խոզի կողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Խոզի կողիկներ — 700 գրամ

_սոխ — 1 գլուխ

_սխտոր — 3-4 պճեղ

_դափնու տերև — 1 հատ

_աղ — ըստ ճաշակի

_պղպեղ — ըստ ճաշակի

_անուշաբույր պղպեղ — 3-4 հատ

_նախընտրած համեմունքներ — ըստ ճաշակի

Տապակած խոզի կողիկներ

Տապակած խոզի կողիկներ

Տապակած խոզի կողիկներ. Պատրաստման եղանակը

_Մանրակրկիտ լվանալ կողերը, չորացնել թղթե սրբիչներով, ապա կտրել մասերի:

_Սխտորը ճզմել մամլիչով:

_Կտրել սոխը օղակներով կամ կես օղակներով:

_Տապակը դնել կրակի վրա, դրա մեջ տաքացնել բուսական յուղը: Կողիկները դնել տաք յուղի մեջ և տապակել ուժեղ կրակի վրա 10-12 րոպե՝ խառնելով բահիկով:

_Երբ միսը կարմրի, սոխն ու սխտորն ավելացրեք տապակի մեջ և կրակը թուլացնել: Լավ խառնել ամեն ինչ և շարունակեք տապակել ևս մոտ 6 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

_Այժմ մի փոքր քանակությամբ եռացող ջուր լցնել տապակի մեջ: Ձեր հայեցողությամբ ավելացնել աղ, պղպեղ (ներառյալ բուրավետը), դափնու տերև և այլ համեմունքներ:

_Ավելի թուլացնել կրակը, ծածկեք թավան կափարիչով և շարունակել տապակել մոտ կես ժամ, մինչև միսը եփվի: Մի մոռացեք պարբերաբար խառնել տապակի պարունակությունը:

Տապակած խոզի կողիկներ

Տապակած խոզի կողիկները պատրաստ են, մատուցեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ խոզի միս ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք