Տապակած Ծովախեցգետին․ Հրաշալի, գերօգտակար Ծովամթերք Մեր Խոհանոցում

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր շատ հետաքրքիր նորույթ ենք ներկայացնում՝ Տապակած Ծովախեցգետին, հրաշալի, գերօգտակար ծովամթերք ներմուծենք մեր հայակական ամենօրյա խոհանոց։ Դրանից միայն կշահենք։

Տապակած Ծովախեցգետին

Տապակած Ծովախեցգետին Բաղադրիչներ

  • Ծովախեցգետին սառեցված — 350 գր․
  • Սխտոր — 1 ատամ
  • Զեյթունի ձիթայուղ
  • Աղ, պղպեղ, ձկան համեմունք

Տապակած Ծովախեցգետին Պատրաստման տարբերակ

  • Եթե դուք էլ ինձ նման մշտապես կանգ եք առել սուպերմարկետներում ծովամթերքների բաժնում, բայց չեք համարձակվել գնել որևէ մթերք, քանի որ պատրաստման տեխնոլոգիային ծանոթ չեք եղել, ապա հիմա միասին կպատրաստենք շատ համեղ ծովախեցգետնի տապակա
  • Կոնկրետ բրենդ չեմ կարող նշել այս պահին, ցանկացած սառեցված ծովախեցգետին վերցրեք

Տապակած Ծովախեցգետին

  • Հիշեցնեմ, որ արդեն սառեցված մթերքը կրկնակի սառեցման չի կարելի ենթարկել, իսկ լավագույն տարբերակը հալեցման, սառցախցիկից հանելն ու սառնարանում գիշերը թողնելն է, այդպես շատ մեղմ է հալեցման պրոցեսը ստացվում
  • Ծովախեցգետինը նիհարել ցանկացողներին հիանալի օգնականէ, քի կալորիական, սպիտակուցներով հարուստ, հորմոնալ համակարգն է կարգավորում, ինչպես նաև վահանաձև գեղձի վրա բարերար է ազդում, հարուստ է օմեգայով։ Այս ցանկը ամբողջական չէ, հետևություն դեռ տատանվողների համար, անպայաման ներառեք ձեր կերակրացանկում, գոնե մեկ մեկ։
  • Լվանում ենք հոսող ջրի տակ
  • Այժմ պետք է մարինացնենք պարզ մթերքներով
  • Աղ շատ քիչ ենք դնում, քանի որ գրեթե բոլոր ծովամթերքները արդեն աղով են սառեցվում
  • Սև պղպեղ առատորեն լցնենք
  • Մեկ ատամ սխտոր կճզմենք կամ մի մասը կթողնենք վերջում լրացուցիչ սուր համը ապահովելու համար
  • Ձիթայուղ շաղ տանք, ես զեյթունի ձիթայուղ եմ օգտագործում նման դեպքերում
  •  Թարմ կիտրոն ենք ճզմում պարտադիր
  • Ձկան համար նախատեսված համեմունքներից ցանկացածը կարող եք ավելացնել, հետաքրքիր համի համար, եթե չունեք ձեռքի տակ կարելի է և առանց նման համեմունքի
  • Մի լավ խառնենք, որպեսզի համերը խառնվեն իրար, և թողնենք կողքի մոտ կես ժամով՝ մարինացվելու
  • Թավայի մեջ զեյթունի ձիթայուղ լցնենք, ինչպես նաև սովորական արևածաղկի յուղ էլ մի փոքր ավելացնենք

Տապակած Ծովախեցգետին

  • Արդեն ծովախեցգետինը մարինացվել է մի փոքր էլ ջուր է դուրս տվել, սա չենք քամի, բայց կաշխատենք չլցնել տապակայի մեջ, ինքը միևնույն է ջուր դուրս կտա տապակվելու ընթացքում
  • Արդեն տաք ձիթայուղի մեջ դատարկում ենք ծովամթերքը և սկսում ենք տապակել
  • Առաջիկա առիթին ձեր տան, անպայման պլանավորեք այս ուտեստի մատուցումը, հյուրերին զարմացնելու հզոր ուտեստ և համ ներկայացնելու լավ տարբերակ է
  • Սնկի նման, նախնական էտապում մի փոքր ջուր դուրս կտա, մոտ 5 րոպեից ամբողջ ջուրը կգոլորշիանա և կսկսի կարմրել
  • Երբ ջուրը կքաշի կավելացնենք մեր սխտորի մյուս մասը, որպեսզի տապակվի հետը
  • 2 րոպեն բավարար է լրիվ կողմերից ոսկեգույն դառնալու համար
  • Վերցնում ենք կրակից
  • Մատուցելուց կարելի է հազարի տերևներով ուղեկցել և համեմ կտրատել վրան
  • Մի քանի րոպե մեզնից խլեց այս խելահեղ, յուրօրինակ և դժվարանում եմ անգամ բառեր գտնել նկարագրելու համար նրա խրխրթան համը

Տապակած Ծովախեցգետին․ Հրաշալի, գերօգտակար Ծովամթերք Մեր Խոհանոցում Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք