Տապակած ծույլ լահմաջուն.  Խրթխրթան կեղևով հաճելի խորտիկ

Տապակած ծույլ լահմաջուն ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած ծույլ լահմաջունը ոչ մի կերպ չի զիջում դասական բաղադրատոմսերին։ Միայն այս դեպքում դուք շատ ավելի քիչ ժամանակ կծախսեք:

Տապակած ծույլ լահմաջուն

Տապակած ծույլ լահմաջուն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցանկացած աղացած միս 400 գր

_Կլոր լավաշ 4 հատ

_Սոխ 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Կանաչ սոխ մի փունջ

_Սամիթ մի փունջ

_Սխտոր 1 պճեղ

_Ձու 1 հատ

_Քնջութ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ, համեմունքներ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

Տապակած ծույլ լահմաջուն

Տապակած ծույլ լահմաջուն

Տապակած ծույլ լահմաջուն. Պատրաստման եղանակը

_Սոխը մանր կտրատել և խառնել աղացած մսի հետ։

_Ավելացնել աղը, պղպեղը, համեմունքները, անուշաբույր կանաչիները և խառնել։

_Լավաշի շերտի վրա տարածել աղացած մսի բարակ շերտ և ծալել եռանկյունու նման։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, եռանկյունները շարել և վրան հարած ձու քսել։

_Ցանկության դեպքում ցանել քնջութի սերմեր։

_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե։

_Մայոնեզը խառնել քերած սխտորի հետ։

_Հանել ջեռոցից, ներսի մասին քսել սոուսը, դնել լոլիկի շրջանակ, վրան ցանել մանր կտրատած սամիթ, կանաչ սոխ և նորից ծալել։

Տապակած ծույլ լահմաջուն

Այսպիսի բուրավետ, հագեցնող և ամենակարևորը՝ շատ հեշտ պատրաստվող ուտեստը ձեզ շատ դուր կգա։

Բացի աղացած մսից, ձեր ցանկությամբ կարող եք ավելացնել տարբեր հավելումներ։ Լոլիկից բացի կարելի է ավելացնել կաղամբ, քաղցր պղպեղ և թարմ վարունգ, իսկ սոուսը կարելի է փոխարինել մեկ գդալ մանանեխի և կետչուպի խառնուրդով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ծույլ լազանյա լավաշով

Խնդրում ենք Գնահատեք