Պետք է միայն համտեսել, թե ինչ փափուկ, համեղ, բուրավետ Տապակած կաղամբ է ստացվում: Ուղղակի վայելում ես, այնքան նուրբ է սովորական կաղամբը։
Այսպիսի ուտեստ պատրաստելը պարզ և հեշտ է, բոլորի մոտ կհաջողվի, ես շատ հաճախ եմ տապակում կաղամբն այսպես։

Տապակած կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 800 գր
_Սոխի գլուխ 1 հատ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Կարագ 35 գր
_Աղացած պապրիկա 1 թեյի գդալ
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի


Տապակած կաղամբ. Պատրաստման եղանակը
_Վերցնել կաղամբը և կտրատել միջին չափի շերտերով։
_Բուսական յուղը լցնել տապակի մեջ և լավ տաքացնել, մեջը լցնել կտրատած կաղամբը։
_Ժամանակ առ ժամանակ խառնելով՝ տապակել 15 րոպե թույլ կրակի վրա։
_Այնուհետև կտրատել սոխը բարակ քառորդ օղակներով և լցնել կաղամբի վրա։
_Ավելացնել կարագը, ամեն ինչ լավ խառնել:
_Տապակել կաղամբը, մինչև փափկի:
_Եփելու վերջում ավելացնել մանր կտրատած սամիթը, աղացած պապրիկան, սև պղպեղը, աղը, նորից խառնել, տապակել 1-2 րոպե և վերցնել կրակից։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







