Տապակած կարտոֆիլ. Ընտիր ընթրիք հավի մսով և երիտասարդ կարտոֆիլով

Տապակած կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ ու հագեցնող ընթրիք հավի մսով և տապակած կարտոֆիլով։

Մատչելի մթերքներով և նվազագույն ժամանակ ծախսելով՝ արդյունքում ստացվում է պարզապես հրաշք ուտեստ։

Տապակած կարտոֆիլ

Տապակած կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Երիտասարդ կարտոֆիլ 1,5 կգ

_Խոշոր աղ 2-4 ճաշի գդալ

_Հավի կրծքամիս 1 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Քացախ 6% 4 ճաշի գդալ

_Ջուր 30 մլ

_Կարագ 20 գր

_Պանիր 50 գր

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Տապակած կարտոֆիլ

Տապակած կարտոֆիլ

Տապակած կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլի բարակ կեղևը մաքրելու համար անհրաժեշտ է միայն խոշոր աղ։

_Կարտոֆիլի վրա աղ լցնել ու ձեռքերով տրորել։

_Այնուհետև լցնել ջրի մեջ և լվանալ, կտեսնեք, որ աղն ամբողջությամբ մաքրվել է կեղևը։

_Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ, թողնել սառչի:

_Տապակել կարտոֆիլը մինչև ոսկե դարչնագույնը և մի կողմ դնել:

_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով և մարինացնել ջրի մեջ, որի մեջ պետք է ավելացնել քացախը, շաքարը, աղը, մարինացնել մոտ 15 րոպե։

_Միսը կտրատել, վրան աղ ու պապրիկա անել և այլ համեմունքներ ցանել։

_Տապակել մինչև ոսկե դարչնագույնը:

_Վրան լցնել սոխը, ապա կարտոֆիլը և ցանել քերած պանիրը, կանաչիները, քերած սխտորը։

_Եփել կափարիչով ծածկված, մարմանդ կրակի վրա, մոտ 15 րոպե։

Տապակած կարտոֆիլ

Տապակած կարտոֆիլ

Այնքան հագեցնող և շատ համեղ ուտեստ է ստացվում։

Առաջին հայացքից թվում է, թե պատրաստման գործընթացը երկար է, իրականում ամեն ինչ շատ արագ և պարզ է արվում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլ ջեռոցում մեքսիկական տարբերակով

Խնդրում ենք Գնահատեք