Ամենապարզ, բայց նաև ամենահամեղ, հետևաբար շատերի ամենասիրելի ուտեստներից մեկը սնկով տապակած կարտոֆիլն է։
Առաջարկում ենք այս տարբերակով փորձել:

Տապակած կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 800 գր
_Սունկ 200 գր
_Սոխ 1 հատ
_Կարագ 20 գր
_Աղ, պղպեղ, սխտոր, սամիթ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ տապակելու համար

Տապակած կարտոֆիլ. Պատրաստման եղանակը
_Առաջին հերթին սունկը կտրատել խոշոր կտորներով։
_Տապակել դրանք տաք բուսայուղի մեջ՝ շրջելով, աղ անել, թողնել մի կողմ։
_Կարտոֆիլները կտրատել, ինչպես ցանկանում եք և չորացնել թղթե սրբիչով։
_Հեռացնել սունկը թավայի միջից։
_Կարտոֆիլը լցնել թավայի մեջ և առանց կափարիչի տապակել ուժեղ կրակի վրա՝ մոտ 3-4 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:
_Այժմ կրակն իջեցնել և պարզապես տապակել կարտոֆիլը։
_Սոխը խորանարդներով կտրատել, սխտորը մանր կտրատել։
_Գրեթե պատրաստ կարտոֆիլի վրա ավելացնել սոխը:
_Տապակել՝ խառնելով, որպեսզի սոխը չայրվի։
_Ավելացնել կարագն ու սունկը, աղ անել կարտոֆիլին, խառնել և մի քանի րոպե եփել միջին կրակի վրա։
_Ավելացնել սխտորն ու սամիթը, խառնել և վերցնել կրակից։

Այսպիսի ախորժելի ու շատ համեղ ուտեստ ենք մատուցում թթու լոլիկով կամ վարունգով, տարբեր աղցաններով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլը ջեռոցում







