Տապակած կրծքամիս. Անուշահամ, հյութեղ և փափուկ ուտեստ
Կարելի է կրծքամիսն ավելի համեղ դարձնել, քան կոտլետները: Ուտեստը պատրաստվում է ընդամենը 15 րոպեում և միշտ հյութալի է ստացվում:
Այս բաղադրատոմսի շնորհիվ հավի կրծքամիսը դառնում է աներևակայելի փափուկ և հյութալի: Դուք նվազագույն ժամանակ կծախսեք պատրաստելու վրա, բայց առավելագույն հաճույք կստանաք այս ուտեստից:

Տապակած կրծքամիս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի փափկամիս 500 գ
_Ձու 2 հատ
_Պանիր 200 գ
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Օսլա 1 ճաշի գդալ
_Աղ և պղպեղ` ըստ ճաշակի
_Սոյայի սոուս 1 ճաշի գդալ

Տապակած կրծքամիս. Պատրաստման եղանակը
_Հավի միսը կտրել շերտերով և շատ լավ ծեծել:
_Աղ և պղպեղ, շաղ տալ հավի համեմունքներով:
_Խմորի համար խառնել թթվասերը, ձվերը, սոյայի սոուսը և օսլան:
Հուշում. Սոուսը համասեռ դարձնելու համար նախ ձվերը հարեք, ապա ավելացրեք մյուս բաղադրիչներին:
_Քերել պանիրը մանր քերիչով:
_Անձեռոցիկներով չորացնել մսակտորները և թաթախել խմորի մեջ, հետո՝ պանրի մեջ, կրկին թաթախել խմորի և պանրի մեջ:
_Բուսական յուղը տաքացնել մի փոքր միջինից բարձր կրակի վրա և արագ տապակել կոտլետները երկու կողմից:
_Դրանք դնել անձեռոցիկների վրա, այնուհետև շարել մատուցման ափսեի վրա:


Ես այս կոտլետները մատուցում եմ թարմ բանջարեղենային աղցաններով, կարտոֆիլի պյուրեով և այլ կողմնակի ուտեստներով:
Տապակած կրծքամիսը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամիսով տապակա








