Պատրաստենք հիանալի ընթրիք՝ Տապակած հավի բդիկներ և կարտոֆիլ։
Ամենակարևորը միսը ճիշտ մարինացնելն է, որպեսզի այն նուրբ և հյութալի ստացվի։

Տապակած հավի բդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի բդիկ 5 հատ
_Կարտոֆիլ 4 հատ
_Շամպինիոններ 500 գր
_Սոխ 2 հատ
_Սերուցք 100 մլ
_Մայոնեզ 5 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Աղ, պղպեղ, համեմունքներ (պապրիկա, համեմ, քրքում և այլն)՝ ըստ ճաշակի
_Մանանեխ 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 140 գր


Տապակած հավի բդիկներ. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել պատառաքաղով, խառնել մայոնեզի, մանանեխի, աղի ու պղպեղի, այլ համեմունքների հետ։
_Սխտորն անցկացնել ճզմիչով և ավելացնել զանգվածի մեջ, խառնել։
_Միսը լցնել սոուսի մեջ, լավ խառնել։
_Սոխը բարակ կիսօղակներով կտրատել և ավելացնել մսին, ձեռքերով խառնել և սոխը տրորել, որ հյութ արտազատի։
_Ծածկել տարան և մարինացնել 1 ժամ, իհարկե ավելի լավ է, եթե մի երկու ժամ մնա:
_Սունկը և կարտոֆիլը կտրատել փոքր կտորներով։
_Տապակի մեջ երկու կողմից բդիկները կարմրացնել։
_Սոուսով սոխը լցնել մսի վրա, ծածկել կափարիչով և եփել 10 րոպե մարմանդ կրակի վրա։
_Սունկը տապակել բուսայուղի մեջ, մինչև կիսով չափ եփվի, ավելացնել կարտոֆիլը և շարունակել տապակել մինչև գրեթե պատրաստ լինի։
_Աղ, պղպեղ անել, լցնել սերուցքը, եփել կափարիչով ծածկված, մոտ 10 րոպե։

Կարտոֆիլով և սնկով զարմանահրաշ սերուցքային կողմնակի ճաշատեսակ՝ մսային նախուտեստով, ախորժելի նոտաներով: Սա պարզապես արքայական ընթրիք է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս







