Տապակած հավի թևեր. Համեղ ու խրթխրթան, բոլորին դուր կգան

Տապակած հավի թևեր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Գարեջրով տապակած հավի թևերը հիանալի նախուտեստ խորտիկ է խնջույքի և նույնիսկ տոնական սեղանի համար:

Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ, իսկ արդյունքը պարզապես կատարյալ է։ Կծվության համար ավելացրեք ձեր սիրած մսի համեմունքները:

Տապակած հավի թևեր

Տապակած հավի թևեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի թևիկներ 600 գր

_Գարեջուր 150 մլ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Տապակած հավի թևեր

Տապակած հավի թևեր. Պատրաստման եղանակը

_Լվանալ թևերը, հեռացնել բոլոր ավելորդ մասերը:

Հուշում. Թևերը կարելի է փոխարինել հավի ցանկացած այլ մասերով:

_Եթե ​​կրծքամիս եք վերցնում, ապա կտրեք այն բարակ, երկարավուն կտորներով։

_Չորացնել թղթե սրբիչներով, կտրատել 2 մասի։

_Տաքացնել բուսայուղը և միսը տապակել՝ յուրաքանչյուր կողմից մի քանի րոպե։

_Աղ և պղպեղ անել, ցանել պապրիկան և համեմունքներ ըստ ճաշակի, խառնել և տապակել մի քանի րոպե։

_Լցնել գարեջուրը և տապակել, մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։

_Մատուցել պարզապես որպես նախուտեստ կամ տարբեր կողմնակի ուտեստներով։

Տապակած հավի թևեր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք