Ինչպես պատրաստել տապակած հավի լյարդ, որ ստացվի համեղ և դյուրամարս

տապակած հավի լյարդ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ուզում ենք ձեզ առաջարկել տապակած հավի լյարդ պատրաստելու մի հեշտ եղանակ:

Իմ կնքամայրն ինձ բացատրել է, թե ինչպես կարելի է հավի լյարդը համեղ եփել, Բաղադրատոմսը շատ պարզ է և հեշտ: Հիշում եմ, երբ նրան այցի էինք գնում, նա հավի լյարդ էր մատուցում, որն անչափ համեղ էր:

Ես միշտ պատրաստում եմ նրա բաղադրատոմսով և հյուրերիս մատուցում անչափ համեղ և ախորժելի ուտեստ:

տապակած հավի լյարդ

Տապակած հավի լյարդ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի լյարդ 500 գրամ

_Սոխ 3 հատ

_Գազար 2 հատ

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթը տապակելու համար

տապակած հավի լյարդ

տապակած հավի լյարդ

Տապակած հավի լյարդ. Պատրաստման եղանակը

_Մաքրել լյարդը ավելորդ թաղանթից և կտրել կտորներով:

_Ջրի մեջ մի պտղունց աղ լցնել և թողնել մսի կտորները ներծծվեն 10-15 րոպե:

_Այնուհետև լյարդը երկու կողմից տապակել արևածաղկի ձեթի մեջ:

_Գազարը քերիչով քերել, սոխը կտրել կիսաօղակներով կամ խորանարդներով:

_Սոխը և գազարը տապակել մինչև ոսկե դարչնագույնը:

_Այնուհետև լյարդը լցնել գազարի և սոխի վրա, ավելացնել մայոնեզը, աղը, պղպեղը և եփել  կափարիչով ծածկված՝ 8-10 րոպե:

տապակած հավի լյարդ

Ճաշատեսակը շատ անուշաբույր և հյութալի է ստացվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք