Տապակած հավի կրծքամիս համեղ և հյութալի պատրաստելու լավագույն տարբերակներից մեկն ենք առաջարկում։
Հավի կտորները փափուկ են և բուրավետ, ախորժելի կարմրավուն կեղևով, հյութալի, հավասարապես տապակված և շատ նուրբ, իսկ մսի համար նախատեսված համեղ թաթախումը կարող է այն վերածել հրաշք ուտեստի:

Տապակած հավի կրծքամիս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 1 կգ
_Մայոնեզ 4 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Կարտոֆիլի օսլա 1 ճաշի գդալ
_Սխտոր 1 հատ
_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Տապակած հավի կրծքամիս. Պատրաստման եղանակը
_Մուրճով թակել կրծքամիսը:
_Թաթախման համար խառնել մայոնեզը, ձուն, օսլան, ճզմած սխտորը, աղն ու համեմունքները։
_Զանգվածը պետք է լինի թթվասերի թանձրության։
_Կրծքամսի յուրաքանչյուր կտոր թաթախել այս խառնուրդի մեջ, թողել նույն զանգվածի մեջ 4 ժամ, որպեսզի մարինացվի։
_Այս ժամանակահատվածից հետո տապակել թավայի մեջ արևածաղկի ձեթով, մինչև եփվի, ապա մի փոքր շոգեխաշել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված Հավի կրծքամիս տնային պայմաններում







