Տապակած հավի ոտքեր. Ահա թե ինչպես կարելի է նոր եղանակով պատրաստել թռչնամսով համեղ ուտեստ

Տապակած հավի ոտքեր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած հավի ոտքեր պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան:

Դա բնական է, քանի որ հետխորհրդային տարածքում հավի միսն ավելի տարածված էր ու պետք էր այն ինչ-որ կերպ պատրաստել թե տոնական, թե առօրյա ճաշին:

Մենք կներկայացնենք ժամանակակից հետաքրքիր բաղադրատոմսերից մեկի մասին։

Տապակած հավի ոտքեր

Տապակած հավի ոտքեր. Բաղադրիչները

_ հավի ոտքեր — 8 հատ

_ խնձորի քացախ 5% — 1 ճաշի գդալ

_ սխտոր — 3 պճեղ

_ աղ — 1 թեյի գդալ

_ սոյայի սոուս — 100 մլ

_ շաքարավազ — 1 թեյի գդալ

_ թթվասեր 25% — 200 մլ

_ լոլիկ — 3 հատ

_ ձու — 1 հատ

_ կարմիր սոխ — 1 հատ

_ չորահացի փշրանքներ — 100 գ

_ ալյուր — 60 գ

Տապակած հավի ոտքեր Տապակած հավի ոտքեր Տապակած հավի ոտքեր

Տապակած հավի ոտքեր. Պատրաստման եղանակը

_ Հավի ոտքերը պետք է ազատել մաշկից և դուրս ցցված ոսկորներից։ Մսային շերտի ամենահաստ հատվածից մինչև ոսկորը ուղղահայաց կտրվածք անել, բացել այս շերտը։

_ Ճզմել սխտորը, դրանով տրորել ոտքերը, հետո դրանք տեղափոխել առանձին խորը ամանի մեջ, լցնել սոյայի սոուսը և կես ժամ մարինացնել։

_ Այս պահին առանձին ամանի մեջ խառնել թթվասերը ձվի հետ։ Միսը մարինացնելուց հետո յուրաքանչյուր հատը թաթախել թթվասերի զանգվածի մեջ, ապա չորահացի փշրանքների ու ալյուրի նախապես պատրաստած խառնուրդի մեջ։

_ Ստացված կտորները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_ Միսը ծածկել խոնավ թղթի թերթով, թխել 180 աստիճան ջերմաստիճանում 45 րոպե։

_ Այդ ընթացքում մանր կտրատել լոլիկը և կարմիր սոխը։ Սոխը թրմել խնձորի քացախի և շաքարավազի խառնուրդի մեջ, մոտ 10 րոպե։ Հետո ամեն ինչ խառնում ենք աղցանամանի մեջ և աղ անել։

Տապակած հավի ոտքեր

Հիանալի ընթրիք է ստացվում ամբողջ ընտանիքի համար՝ աղցան և հավի ոտքեր։ Սա սննդարար, անվնաս ուտեստ է, որը դուր կգա թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք